Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է ծրագրեր իրականացնել Լոռու մարզում 14.12.2016
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել մարզի համայնքներում՝ ընդլայնելով Լոռու մարզպետարանի հետ համագործակցության շրջանակները:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն 13.12.2016
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:
Աշխատանքային խորհրդակցություն 12.12.2016
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի հետ: Հանդիպում-քննարկումը վարում էր մարզպետի օգնական Արման Սարգսյանը: Ինչպես նշեց վարչության պետը, հանդիպումն իրականացվում է մարզային այցելությունների շրջանակներում և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ մարզի երիտասարդական հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակ ունի:

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին 07.12.2016
Այսօր մեր ժողովուրդը հիշատակի տուրք մատուցեց 1988 թ. արհավիրքի զոհերին: Լոռու մարզի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, որից հետո երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:

Մարզի ղեկավարն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 06.12.2016
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտային: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: