Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մի շարք հանձնարարականներ տվեց. Խորհրդակցություն «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում

24.07.2017

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարներ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանը համառոտ ներկայացրեց նախորդ խորհրդակցության ընթացքում (lori.mtad.am/news/item/2017/07/18/news2/) քննարկված հարցերի շրջանակները՝ մասնավորապես նշելով, որ համայնքների ղեկավարների ուշադրությանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից կազմված քարտեզը՝ map.transproject.am կայքէջում, որտեղ կարելի է տեսնել համայնքների աղբավայրերի նախորդ և ներկայիս վիճակը: Նա տեղեկացրեց, որ կայքէջը պարբերաբար թարմացվում և տեղադրվում են մաքրված աղբավայրերի նոր լուսանկարները, -ասաց Հ. Թադևոսյանը:
Խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, ծրագրերը կազմված են, աշխատանքների պատշաճ կազմակերպման լուրջ խնդիրներ չկան: Նրանք դժգոհություն հայտնեցին մաքրվող տարածքների կրկնակի աղտոտումից՝ առաջարկելով ոստիկնության հետ համատեղ տուգանքի առավել խիստ մեխանիզմներ կիրառել: Մարզի ղեկավարն իր հերթին առաջարկեց տեսախցիկներ տեղադրել այն վայրերում, որտեղ պարբերաբար վերահսկողություն իրականացնել հնարավոր չի լինում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին նաև տնտեսվարողների հետ աղբահանության պայմանագրերի կնքման արդյունքները՝ նշելով, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, կնքված պայմանգրերի թիվն աստիճանաբար ավելանում է, թեև դեռ անելիքներ կան:
Նշվեց նաև, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ճանապարհային ոստիկանության կողմից ընթացիկ աշխատանքներ են իրականացվում ապօրինի աղբաթափության դեպքերը կանխելու ուղղությամբ, կիրառվում է նաև տուգանքի պրակտիկան:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը հանձնարարեց այսօրվանից սկսած հստակեցնել, թե շաբաթօրյակին որքան տեխնիկա և որքան մարդկային ռեսուրս է ներգրավվելու: Հստակեցնել, թե որ կառույցը, կազմակերպությունը կամ մարդկանց խումբը, որտեղ է աշխատանքներ տանելու, որպեսզի այն լինի օպերատիվ և կազմակերպված: Համայնքի վարչական տարածքը բաժանել հատվածների և նշանակել պատասխանատուներ: Նա հանձնարարեց նաև լուրջ ուշադրություն դարձնել պատմամշակութային տարածքների շրջակայքի մաքրման և հետագա պահպանության խնդիրներին:
-Մեր գլխավոր նպատակը ոչ թե գովազդի կամ շոուի կազմակերպումն է, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը, անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի ձևավորումը: Շաբաթօրյակի կազմակերպման ընթացքում պետք է կարևորվի ոչ միայն պետական կամ համայնքային կառույցների, այլև մասնավոր ընկերությունների, քաղաքացիների՝ մարդկային ռեսուրսի առավելագույն ներգրավումը: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն կրենք մեր բակի, քաղաքի, մեր մարզի ու երկրի համար,- եզրափակելով խորհրդակցությունն՝ ասաց Ա.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09