Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ

25.07.2017

 Լոռու մարզի հարգարժան բնակիչներ,
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին, ժամը 9.00-ից մեկնարկում է համապետական երկրորդ շաբաթօրյակը:
Մեր երկրի, մասնավորապես մեր մարզի համար այս կարևոր միջոցառման գլխավոր նպատակը լինելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելը: Նախորդ շաբաթօրյակի ընթացքում մարզի 348 աղբավայրերց մաքրվել և տեղափոխվել 340-ը, ցավոք, այս օրերին որոշ հատվածներում նորից աղբ է կուտակվել: Մեր խնդիրը աղբավայրերի թիվը նվազագույնի հասցնելն է և որ ամենակարևորն է՝ անկանոն թափված աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատվության ձևավորումը:
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել. մեր երկիրը, մեր Լոռին, մաքուր ու անաղարտ տեսնելը յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի: Սա նաև մեր մարզի զարգացման նախադրյալներից է:
Կոչ ենք անում ձեզ, հարգելի լոռեցիներ, ինքնաբուխ կերպով, մասնակից դառնալ այս չափազանց կարևոր գործընթացին: Առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ համայնքի, փողոցի, բակի նկատմամբ, արդյունքի հասնել չենք կարող: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կամ հավաքված աղբը տեղափոխելու խնդիր կունենան, կարող են զանգահարել Լոռու մարզպետարան՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59