Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը ներկայացնող ընտանիքները նվաճեցին վեց առաջին և երեք երրորդ տեղ

24.07.2017

 2017թ հուլիսի 17-22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:

ՀՀ Լոռու մարզը ներկայացնող ընտանիքները տարբեր մրցաձևերում նվաճեցին վեց առաջին և երեք երրորդ տեղ: Ընդհանուր հաշվարկում հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներկայացնող Նազարյանների ընտանիքը երրորդ տարին անընդմեջ գերազանց մասնակցություն ունեցավ՝ զբաղեցնելով առաջին տեղը: ՀՀ նախագահի կողմից նրանց հանձնվեց վկայագիր, մեդալներ և 500 հազար դրամ գումար: 2003-2005թ.թ. տարիքային խմբում պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց Ալավերդի համայնքը ներկայացնող Հանիսյանների ընտանիքը: Նրանք պարգևատրվեցին վկայագրով, մեդալներով և 400 հազար դրամով:
Ծաղկաձորում լոռեցիներին ողջունեց և մրցանակակիր ընտանիքներին շնորհավորեց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Հանրապետության նախագահը մրցույթի հաղթողներին հանձնեց վկայագրեր, մեդալներ դրամական պարգևներ և հուշանվերներ, իսկ եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները ստացան մարզահագուստներ և խրախուսական նվերներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22