Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փամբակ համայնքում հանդիպում է անցկացվել ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Փամբակ համայնքում հանդիպում է անցկացվել ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ 17.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է ներկա փուլում ընտանիքներին հուզող հարցերին: Սուրեն Կոստանդյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:

1 աղբատար մեքենա և 95 աղբաման՝ երկու գյուղերի կարիքների համար

1 աղբատար մեքենա և 95 աղբաման՝ երկու գյուղերի կարիքների համար 16.07.2024

Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար ձեռք է բերվել աղբատար մեքենա և աղբամաններ: Ծրագիրն իրականացվել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրի արդյունքների պաշտոնական ներկայացման միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Դսեղի առողջության կենտրոնը կգործի նոր շենքում

Դսեղի առողջության կենտրոնը կգործի նոր շենքում 15.07.2024

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթախչյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Լոռու մարզին հատկացվել է  488 միլիոն դրամ 5 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Լոռու մարզին հատկացվել է 488 միլիոն դրամ 5 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար 11.07.2024

Այդ ծրագրերն են՝ • Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի կոյուղու հիմնանորոգում (աշխատանքներն ավարտված են), • Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա, Կաճաճկուտ բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում (աշխատանքներն ավարտված են),

Ընդլայնված խորհրդակցություն համայնքապետերի մասնակցությամբ

Ընդլայնված խորհրդակցություն համայնքապետերի մասնակցությամբ 10.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 9-ին համայնքապետերի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն: Քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության «Բուսաբուծության աջակցության ծրագրի» արդյունքները: Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզում ծրագրից օգտվել է 1227 շահառու, իրականացվել է մշակաբույսերի գարնանացան՝ 9 համայնքների 2956 հա ցանքատարածքներում։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 08.07.2024

Հուլիսի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ նախարարը Տաշիր համայնքում այցելել է մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04