Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 26.12.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

	Ճանաչենք ու զգուշանանք ականներից

Ճանաչենք ու զգուշանանք ականներից 22.12.2016

Միավորված Ազգերի Կազմակերպության տվյալներով աշխարհաքաղաքական իրավիճակների հետևանքով աշխարհի 64 երկրներում առկա են ավելի քան 110 միլիոն տեղադրված ականներ և այլ պայթուցիկ սարքեր, որոնց պատճառով տարեկան զոհվում է 10 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստանում 20 հազարից ավելի քաղաքացի: Ականների ու պայթուցիկների զոհերի և խեղվածների 30 տոկոսը կազմում են երեխաները: Հայաստանի Հանրապետությունում ականային ազդեցության գոտում են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

Նախաամանորյա խորհրդակցություն մարզպետարանում

Նախաամանորյա խորհրդակցություն մարզպետարանում 19.12.2016

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, համայնքների պաշտոնյաների և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցչի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ հանդիպման թեման ամանորյա տոնակատարության նախապատրաստության և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանմանն ուղղված խնդիրներն են:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչություն

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչություն 19.12.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը: Յուրաքանչյուր ուրբաթ հեռուստադիտողը հնարավարություն է ունենում ծանոթանալու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների գործունեությանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գործունեությունը:

Մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել Վանաձոր քաղաքը 19.12.2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների, ինչպես նաև ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված հանրապետական մարզական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Քննարկվեցին  Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագրի հիմնախնդիրները

Քննարկվեցին Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագրի հիմնախնդիրները 16.12.2016

Լոռու մարզպետարանում անցկացվեց մարզի 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություն ու քննարկում, որը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ ու մասնագետներ, կրթության, առողջապահության, զբաղվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35