Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում էր

24.08.2017

 Վերջերս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի Մեծ Պարնի համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի հողօգտագործողները, որոնք  աչքի են ընկնում նոր մշակաբույսերի ներդրմամբ, մարզի ղեկավարին ներկայացրին ամբարված բերքի մշակման, իրացման, նորագույն գյուղտեխնիկայի, ինչպես նաև ոռոգման ջրի լրացուցիչ քանակների անհրաժեշտության վերաբերյան լուծում պահանջող մի շարք հիմնահարցեր: Մարզպետը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավարությանը: Այդ հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու, հնարավոր լուծումներ առաջարկելու շարժառիթով էր օգոստոսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանի աշխատանքային այցը Լոռու մարզ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալներ Հովհաննես Թադևոսյանի, Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Մեծ Պարնի համայնք, ապա Տաշիրի տարածաշրջան: Մեծ Պարնիում պարոն նրանք հանդիպում ունեցան հողօգտագործողների հետ, լսեցին նրանց  կողմից բարձրացված օրախնդիր հիմնահարցերը, արվեցին առաջարկներ ջրօգտագործման բարելավման, արտոնյալ պայմաններով նորագույն  գյուղտեխնիկայի  ձեռքբերման, բերքի իրացման վերաբերյալ: Իգնատի Առաքելյանը խոստացավ բարձրացված հիմնահարցերը առավել առարկայական քննարկել նախարարությունում և ապա առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիներ:

Ապա նախարարը, մարզպետը և ուղեկցող պաշտոնյաները ճանապարհվեցին Տաշիր, եղան  հողօգտագործողներ «Բոզոյան» և «Դուստր Մելանյա» պանրագործական ընկերություններում, ծանոթացան արտադրական գործընթացներին, լսեցին ձեռնարկատերի կողմից բարձրացված հիմնախնդիրները:Երկխոսության արդյունքում արվեցին առաջարկներ նշյալ տնտեսություններին հուզող հարցերի լուծման ուղղությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59