Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանուն երեխաների անվտանգության

24.08.2017

 Մոտենում է նոր ուսումնական տարին և այն կազմակերպված մեկնարկելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները շարունակում են հանդիպումները շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկելու սովորողների անվտանգ երթևեկության ապահովման, նրանց ուսումնառությունից դուրս մնալը կանխելու, անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցելու և ընդհանրապես նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաբնույթ հարցեր:
Օգոստոսի 24-ին Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաների, Ոստիկանության Լոռու վարչության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Սարգսյանի, Լոռու մարզպետարանի վարչությունների ու բաժինների ներկայացուցիչնեի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Հակիրճ ակնարկելով նոր ուսումնական տարվանից 12-ամյա պարտադիր ուսուցման ներդրման առանձնահատկությունները, դրանից բխող աշխատանքների լրջությունն ու պատասխանատվությունը, նա հանդիպման մասնակիցներին հորդորեց կարծիքների ու տեսակետների անկաշկանդ փոխանակման հետ նաև գործնական խոսակցություն ծավալել առկա հիմնահարցերին հնարավոր լուծումներ առաջարկելու շուրջ:
Ոստիկանության Լոռու վարչության պետի տեղակալը իր խոսքում նշեց, որ դպրոցականների ամառային հանգստի ժամանակահատվածում ոստիկանության տարբեր ծառայությունների աչալուրջ աշխատանքի շնորհիվ հանգստի գոտիներում և ժամանցի վայրերում անչափահասների կողմից օրինախախտումների արտառոց դեպքեր չեն գրանցվել, ապահովվել է քաղաքացիների, զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը և իրենց գլխավոր առաքելությունը այսօրերին նոր ուսումնական տարվա հետ կապված անվտանգ երթևեկության, հասարակական կարգի պահպանումն է: Նշելով, որ իրենց ծառայությունների կողմից ուսումնական հաստատություններում շարունակելու են ուսուցողական հանդիպումների, բացատրական աշխատանքների կազմակերպումը, նա համայնքների ներկայացուցիչներին, շահագրգիռ այլ կառույցներին ակտիվ համագործակցության և փոխաջակցության կոչ արեց:
Խորհրդակցության մասնակիցներից ոմանք իրենց մտահոգությունն արտահայտեցին մարզկենտրոնի որոշ փողոցներում հետիոտն անցումներում նշագծումների, հատկապես երեկոյան ժամերին լույսային ցուցիչների բացակայության հետևանքով դժբախտ դեպքերի վտանգի մեծացման վերաբերյալ, շեշտելով, որ դա առաջին հերթին քաղաքային իշխանությունների խնդիրն է: Թեև Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար Արթուր Օհանյանը դա պատճառաբանեց համայնքային բյուջեի սուղ հնարավորություններով, սակայն խորհրդակցության մասնակիցների համոզմամբ, թեկուզ պարզունակ, ոչ շատ արժեքավոր միջոցներով պետք է խնդրին անվերապահ լուծում տալ:
Նիստի մասնակիցների անհանգստության առարկա էր նաև հասարակական կարգն անտեսող շատ քաղաքացիների կողմից հետիոտն երթևեկության կաննոների մեծաթիվ խախտումները, փողոցները անթույլատրելի վայրերում հատելը, որը, ցավոք, առայսօր համապատասխան դրսևորում, տուգանքների կիրառում չի գտնում օրինապահահ կառույցների կողմից:
Հանդիպմանն արծարծվեցին նաև դեռահասների իրավունքներին, նրանց սոցիալական հիմնախնդիրներին առնչվող այլ հարցեր, տրվեցին հանձնարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36