Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Երգը բարեկամության կամուրջ» 06.12.2016
Երգը բարեկամության կամուրջ» հանրապետական մրցույթ-փառատոնի նախնակական փուլին մասնակցել է շուրջ 255 դպրոցական, Լոռու մարզային փուլ են անցել թվով 56-ը: Մարզային փուլում հաղթող հինգ կատարողներ մասնակցել են հանրապետական փուլին՝ արժանանալով խրախուսական և մրցանակային տեղերի:

Լոռու մարզպետարանի, Հայկական կարմիր խաչի (ՀԿԽԸ) և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների (ՇԿԽԸ) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ սոցիալ-առողջապահական ծրագրերի ոլորտներում համագործակցելու նպատակով: Այդ առաքելությունն իրականացրեցին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՇԿԽԸ Եվրոպայի և Ասիական երկրների միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Յուրկ Ֆռայը:
Մարզի ղեկավարն ընդունեց ՊԱԿԱ-ից ժամանած պատվիրակությանը 05.12.2016
Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի խորհրդի պատգամավոր, Ապակենտրոնացված համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, Նիս քաղաքի փոխքաղաքապետ Անիես Ռամպալին, ՊԱԿԱ ռեգիոնի ադմինիստրացիայի ապակենտրոնացված համագործակցության դեպարտամենտի ղեկավար Ժան–Իվ Աստրյուկին և դեպարտամենտի գլխավոր մասնագետ, ծրագրերի ղեկավար Ադելին Աունիին:

Կլոր սեղան քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան 05.12.2016
Հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորու¬թյուններ» ՀԿ-ի գրասենյակում, ՄԱԿ-ի կողմից հռչակված Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 3-ին, հրավիրվել էր կլոր սեղան՝ թեմատիկ քննարկում: Բանախոսներն էին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորու¬թյուններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը:

2016 թ նոյեմբերի 25-ին Վրաստանի հանրապետության Ռուստավի քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EaPTC ծրագրի Հայաստան-Վրաստան Համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի 4-րդ պաշտոնական հանդիպումը, որտեղ մասնակից կողմերը հանդես եկան դրամաշնորհային ծրագրերի իրականացման իրենց ձեռքբերումների մասին զեկույցներով: Հանդիպման ընթացքում ղեկավարման մարմինը / GIZ-ը անդրադառձավ ՏՀ Հայաստան-Վրաստան ծրագրի կարգավիճակին եւ երկրորդ ծրագրի իրականացման նրբություններին:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը 10 տարեկան է 01.12.2016
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնվեց ՀՀ անկախության 25 և մասնաճյուղի հիմնադրման 10-ամյա հոբելյանները, որին մասնակցություն ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր , ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանի գլխավորած մայր բուհի պատվիրակությունը, մարզպետարանի, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, բարեկամ բուհերի ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ: