Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ՝ Մարցում և Ահնիձորում

19.09.2017

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք մասնակցեցին Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մոդելը մշակվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված 2016-2020 թ.թ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սա ծախսաարդյունավետ մոդել է, որը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները: Այս նախաձեռնությունն ավելի է կարևորվում ՀՀ-ում համայնքների խոշորացման և հանրային կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումների համատեքստում:
2017 թվականի մայիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Համայնքների ֆինանսիստների միավորման <<Քայլ առ քայլ>> բարեգործական հիմնադրամի և Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի հետ ստորագրեց Փոխըմբռման հուշագիր՝ հեռավոր բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների մշակման և իրականացման վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում նախատեսվում էր համայնքի 4 բնակավայրերում՝ Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան, նախադպրոցական կրթական ծառայությունների բացումը: Հաստատություններից 2-ը, որոնց հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, արդեն իրենց գիրկն են առել փոքրիկներին, Աթանում և Շամուտում նորամուտ կտոնեն օրերս:
Նախակրթարանների բացման առիթով ողջույնի խոսք հղեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորեց փոքրիկներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին Թումանյան խոշորացված համայնքում նման կարևոր ծրագիր իրականացնելու համար՝ վստահեցնելով, որ խոշորացված համայնքում կառավարության և միջազգային կառույցների աջակցության ծրագրերը պարբերական բնույթ են կրելու:
Տանյա Ռադոչայն, իր հերթին շնորհավորելով փոքրիկներին և Թումանյան խոշորացված համայնքին հերթական հաջող ծրագրի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին սերտ համագործակցության և կազմակերպության նախաձեռնությունների իրականացմանը սատար կանգնելու համար:
Ահնիձոր բնակավայրում այլընտանքային նախադպրոցական կրթական հաստատություն հաճախող՝ 8 և Մարցում՝ 16 փոքրիկների ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նաև նվերներ հանձնվեցին:
Հյուրերը շրջեցին հաստատություններում, ծանոթացան ստեղծված պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36