Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մտադրությունների արձանագրություն ստորագրվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև

11.09.2017

Ռումինիայի Հարգիտա նահանգի նահանգային խորհրդի նախագահի և Գեորգեն քաղաքի քաղաքագլխի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով Հարգիտա նահանգում էր Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Այցի օրակարգը բավականին հագեցված էր: Պաշտոնական ընդունելության առաջին օրը՝ սեպտեմբերի 8-ին մարզպետին և ուղեկիցներին ընդունեցին Հարգիտայի նահանգային խորհրդի ղեկավարությունը՝ նախագահ Բորբոլի Չաբայի գլխավորությամբ և Ալավերդու բարեկամ Գեորգեն քաղաքի քաղաքագլուխ Զոլտան Նագին:
Ռումինիա կատարած այցելության գլխավոր նպատակը տնտեսական համագործակցության հնարավորությունների ընձեռումն էր: Այդ նպատակով Լոռու պատվիրակությունը այցելություններ կատարեց նահանգի մի շարք արտադրական ձեռնարկություններ, մոտիկից ծանոթացավ արդյունաբերական կարողություններին, եղավ գարեջրի, ջրի, պանրի, ինկուբացիոն արտադրական ձեռնարկություններում, ապա հնարավոր փոխհամագործակցության հարցեր քննարկեց տեղի գործարարների ու արդյունաբերողների հետ:
Բարեկամական այցի օրակարգը հագեցած էր նաև բազմաբնույթ մշակութային միջոցառումներով: Ա. Նալբանդյանը և ուղեկիցները այցելեցին Նահանգային խորհրդի պատկերասրահ, մասնակցեցին Հայկական Արվեստի 7-րդ փառատոնի և հայկական եկեղեցու տարածքում խաչքարի բացման, Հայ համայնքային տան հանդիսավոր օծման արարողություններին և այլ միջոցառումների:
Սեպտեմբերի 10-ին շարունակվեց մարզպետ Ա. Նալբանդյանի պաշտոնական այցը Հարգիտա նահանգում: Գործարար հանդիպումներ տեղի ունեցան Գեորգենի և Տոպլիցայի շրջանների արդյունաբերողների հետ, մասնակցություն փառատոնային միջոցառման, այցելություն Բաթյանի Իգնատ տեխնիկական ավագ դպրոց և այլն:
Օրվա գլխավոր իրադարձությունը Լոռու մարզի և Հարգիտա նահանգի կողմից երկկողմ բազմակողմանի համագործակցության վերաբերյալ մտադրությունների արձանագրության ստորագրումն էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Հարգիտա նահանգի նախագահ Բորբոլի Չաբայի կողմից: Այն մասնավորապես առնչվում է կողմերի միջև տնտեսական համագործակցությանը: Մարզի ղեկավարը և Հարգիտա նահանգի նախագահը հույս հայտնեցին, որ կարճ ժամանակ անց արդյունքը տեսանելի կլինի:
Սեպտեմբերի 12-ին ավարտվեց մարզի պատվիրակության այցը Ռումինիա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20