Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն. բացի խնդիրներ ներկայացնելուց՝ հնչում են նաև երախտագիտության խոսքեր

14.09.2017

Սեպտեմբերի 14-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի Ստեփանավանի տարածաշրջանների շուրջ երկու տասնյակ քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:
Բազմաբնույթ հարցերի շարքում դարձյալ գերակշռում էին ֆինանսական աջակցության և առողջապահական հարցերը, որոնց ի պատասխան՝ մարզպետի տեղակալն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետո դրանց համապատասխան ընթացք կտրվի:
Կենսաթոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատված զինղեկ Գագիկ Գրիգորյանի՝ աշխատանքում վերականգնվելու խնդրանքին ընդառաջելով, փոխմարզպետը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանին հանձնարարեց ուսումնասիրել հեռավոր գյուղական համայնքներում զինղեկի թափուր և չլրացվող հաստիքների առկայությունը ու լինելու դեպքում՝ աջակցել:
Չորրորդ դասարանում սովորող թոռնիկին հաջորդ դասարան փոխադրելու խնդրանքով էր եկել Վանաձորի բնակիչ Սաշիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ից թոռնիկը Վանաձոր է վերադարձել օգոստոսի վերջին, երբ արդեն չորրորդ դասարանի համար նախատեսված վերաքննությունն ավարտված է եղել, ուստի դպրոցը հրաժարվել է երեխային հաջորդ դասարան փոխադրել: Նշելով, որ խնդրին քաջատեղյակ է, փոխմարզպետը խնդրառուին բացատրեց,որ երեխային հաջորդ դասարան փոխադրելը օրենքի խախտում կլինի:
Աշխատանքի տեղավորման հարցով եկած, զինվորական բարձրագույն կրթությամբ Վանաձորի բնակիչ Մնացական Ղամբարյանին Հ. Թադևոսյանը խոստացավ հնարավորութան դեպքում աջակցել:
Բացի խնդիրներ ներկայացնելուց՝ քաղաքացիների ընդունելությանը գալիս են նաև բնակիչներ, ովքեր պարզապես երախտագիտության խոսքեր են հնչեցնում: Իր երախտագիտության խոսքը մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին հայտնելու նպատակով էր եկել Վանաձորի բնակչուհի Դոնարա Հակոբյանը, ում մարզպետ Արթուր Նալբանդյանն աջակցել էր աչքի վիրահատության հարցում:
Քաղաքացիների այլ հարցերի ևս տրվեցին սպառիչ պատասխաններ օրենքով սահմանված կարգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14