Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն 10.03.2017
Մարտի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց ավելի քան 30 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջաններից:

Մարզպետը շնորհավորեց մարզի վաստակաշատ կանանց 07.03.2017
Մարզի վաստակաշատ կանանց շնորհավորելու նպատակով այս տարի ևս Կանանց տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Լոռու մարզպետարանի դահլիճում: Հրավիրվել էին կրթության, առողջապահության բնագավառներում, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ԱԻՆ, զինկոմիսարիատի, բանակային կորպուսի համակարգում ակնառու ծառայություններ մատուցած 30 մտավորական կանայք:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Ներքին աուդիտի բաժին 06.03.2017
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Մարզպետը կոչ արեց լավ սովորել, լինել նպատակասլաց ու պատասխանատու աշխատանքի նկատմամբ 03.03.2017
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների այցելությունները մարզի գլխավոր վարչական կառույց շարունակվում են:

Լոռու մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով 02.03.2017
Մարտի 1-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը, որին մասնակցում էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ասուլիսին ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:

Արթուր Նալբանդյանը պարգևատրեց մրցաշարի հաղթողներին 02.03.2017
Մարտի 1-ին Վանաձորի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ 10-18 տարեկան դպրոցականների մարզային առաջնության հաղթողների պարգևատրությունը: Լոռու մարզի բոլոր տարածաշրջանների 250 պատանի շախմատիստներ անհաշտ պայքարի մեջ էին մտել մարտի 23-30-ը մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչ մրցությանը մասնակից դառնալու համար: Ի վերջո, ըստ տարիքային խմբերի, մրցաշարի հաղթող դարձան Դավիթ Գասպարյանը, Արտյոմ Պալյանը, Սարգիս Սարգսյանը, Արտյոմ Հովասափյանը և Քրիստինե Սմբատյանը: