Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք տարերքի զոհերի հիշատակին

08.12.2017

 Դեկտեմբերի 7-ին մեր ժողովուրդը հիշատակի տուրք մատուցեց 1988 թ. արհավիրքի զոհերին: Լոռու մարզի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի:
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում հոգեհանգստյան աղոթք հնչեցվեց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ, որից հետո երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարին ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ավագանու, մտավորականների ու հոգևոր դասի ներկայացուցիչները, բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ էին դրվել նաև ՀՀ նախագահի և ՀՀ կառավարության կողմից:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց, որ չնայած սուղ հնարավորություններին, պետությունն ամեն տարի որոշակի միջոցներ է հատկացնում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման հարցը լուծելու համար:
-Ցավոք, գյուղական համայնքներում շահառու ճանաչված դեռևս անօթևան ընտանիքներ կան: Պետությունը շահագրգիռ է և միջոցներ է ձեռնարկում գոնե երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ վերջնական լուծում տալ խնդրին,-ասաց մարզի ղեկավարը:
Սպիտակ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցում դեկտեմբերի 6-ին ևս տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, միասնական աղոթք, ապա մոմավառություն՝ ի հիշատակ 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:
Արարողությանը մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, այլ պաշտոնատար անձիք և Սպիտակ համայնքի բնակիչներ:
Վերջիններս իրենց աղոթքները ուղղեցին առ Աստված՝ զոհերի հոգիների հանգստության համար և խնդրեցին, որպեսզի հայ ժողովուրդը և հայոց աշխարհը էլ երբեք չտեսնեն նման արհավիրքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23