Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագիրը

13.12.2017

 Այսօր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանի դահլիճում հանդիպում ունեցան մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների և մարզի միավորված համայնքերի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» բաղադրիչ 2-ի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը: Նշվեց, որ վերջինիս կարող են մասնակցել միայն խոշորացված համայնքները, համայնքային միությունները կամ համագործակցող համայնքներ՝ մեկ միասնական ծրագրով:
Ծրագրերն ուղղված պետք է լինեն համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը, ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը, տեղական և սոցիալ-տնտեսական զարգացմանը և այլն: Ներկայացվեցին ծրագրերի ներկայացման ժամկետները, ձևաչափը, տրվեց խորհրդատվություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:09:20