Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

14.12.2017

 Դեկտեմբերի 14-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների շուրջ չորս տասնյակ քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:
Բազմաբնույթ հարցերի շարքում դարձյալ գերակշռում էին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման և առողջապահական հարցերը, որոնց ի պատասխան՝ մարզպետն առաջարկեց դիմումներ ներկայացնել՝ նշելով, որ ուսումնասիրությունից հետո դրանց համապատասխան ընթացք կտրվի: Կոմունալ-կենցաղային հարցերով մարզի ղեկավարին դիմած քաղաքացիներին առաջարկվեց դիմել համայնքների ղեկավարներին: Սողանքի հետևանքավ պատճառված վնասի փոխհատուցման խնդրով եկած Վանաձորի բնակիչ Մանուշ Կռոյանին և ավանդների փոխատուցման հարցով՝ Սպիտակի բնակիչ Ժորա Սարգսյանին տեղեկացվեց. որ պետբյուջեով այդ խնդիրների լուծման համար առաջիկայում գումարներ նախատեսված չեն:
Քաղաքացիների այլ հարցերի ևս տրվեցին սպառիչ պատասխաններ օրենքով սահմանված կարգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22