Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ

11.12.2017

 Հագեցված օրակարգով ընթացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դեկտեմբերի 11-ին կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզպետը նախ մանրամասն անդրադարձավ օրերս ՀՀ վարչապետի մոտ Վանաձոր քաղաքի զարգացմանը նվիրված քննարկմանը՝ իր և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ու քաղաքապետարանի մասնագետների մասնակցությամբ: Ասվեց, որ իրականացվել է Լոռու մարզկենտրոնի զարգացման հանրապետությունում աննախադեպ՝ շուրջ 50-60 տոկոս գոտիավորում և 2018 թվականի գարնանից կունենանք իտալացի և մոսկվացի առաջատար մասնագետների կողմից մշակված, քաղաքի զարգացման ներդրումների համար լիարժեք պատրաստ նախագիծ:
Ա. Նալբանդյանը հատկապես քաղաքաշինության և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների ղեկավարներին հանձնարարեց լինել հետևողական Վանաձորի, և ընդհանրապես մարզի մյուս համայնքների կառուցապատման աշխատանքներում կոմունիկացիոն ենթակառուցվածքներին ամենօրյա ուշադրություն դարձնելու հարցում: Մարզպետը կոնկրետացավ հատկապես Վանաձորի համար ցավոտ ջրահեռացման համակարգի անհրաժեշտությանը, առանց որի կարճ ճամանակ անց տուժում են փողոցների, բակերի, հանրային նշանակության այլ տարածքների ասֆալտապատումն ու բարեկարգումը:
Մարզի ղեկավարը առանձնակի կանգ առավ մարզի համայնքները զբոսաշրջիկների և ներդրողների համար գրավիչ դարձնելուն, սեփական այցեքարտերը նրանց ներկայացնելուն ուղղված ձեռնարկումներին՝ կիրառելով գովազդի ամենատարբեր միջոցները, ներառյալ սոցիալական ցանցերի ժամանակակից հնարավորությունները:
Անցած շաբաթվա հանձնարարականների կատարման, առաջիկա շաբաթվա աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը,մասնավորապես առանձնացնելով հատկապես խոշոր և խոշորացված համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, ինչպես նաև երեխաների կարիքների գնահատմանն ուղղված ձեռնարկումները: Ասվեց, որ մարզպետի բոլոր հանձնարարականները կատարվել են ժամանակին, պաշտոնական բոլոր գրություններին տրվել է համապատասխան ընթացք:
2017-2018 թթ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփման և ձմեռային արձակուրդների նախապատրաստության մասին էր մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի հաղորդումը: Նա նշեց, որ բոլոր դպրոցներում կիսամյակի ամփոփման աշխատանքները կրթության, մշակույթի և սպորտի վարչության ուշադրության կենտրոնում են, առանձնապես բացթողումներ չկան: Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ից հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը:
Մարզպետը կրթության բաժնի պետին հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել ուսման մեջ ակնառու հաջողություններ գրանցած աշակերտների ու նրանց ուսուցիչների՝ մարզպետարանի կողմից արժանավույն խրախուսման կարևորությանը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը անդրադառնալով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, նշեց որ դեկտեմբեր ամսվա առաջադրանքը առայժմ կատարված է ընդամենը շուրջ 31 տոկոսով և լուրջ աշխատանք պետք է կատարվի համայնքների ղեկավարների հետ մնացած կարճ ժամանակահատվածում նախանշված ցուցանիշները անթերի կատարելու համար: Մարզպետ Արթուր Նակբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց թերացող համայնքների ղեկավարների հետ լուրջ աշխատանք տանել բացթողումները շտկելու և սեփական պարտավորությունները անպայմանորեն կատարելու համար:
Խորհրդակցությանն առանձնակի կարևորություն տրվեց մարզի համայնքներում աղբահանության գործընթացի իրավիճակին, որի վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Ընդհանուր իրավիճակը գնահատելով անբավարար, նա առանձնապես դժգոհություն արտահայտեց այս կարևոր գործի նկատմամբ համայնքների ղեկավարների մեծ մասի անտարբեր վերաբերմունքից:
-Անցած շաբաթ Դիլիջանում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը առանձնակի կարևորեց տարածաշրջաններում սանիտարական մաքրության խնդրին և մարզերի ղեկավարներին ու համայնքապետերին աղբահանության գործը շրջադարձորեն բարելավելու խստագույն խանձնարարականներ տվեց,- ասաց Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներից ու ոլորտի պատասխանատուներից պահանջելով աղբահանության գործընթացը սեփական եկամուտների հավաքագրմանը համահավասար դարձնել իրենց աշխատանքի գլխավոր բաղադրիչը: Նա հանձնարարեց 2018 թվականի վարչական ստուգումների ժամանակ առանձնահատուկ հետևել աղբահանության ու շրջակա միջավայրի անաղարտ պահպանման գործառույթին:
Խորհրդակցությանն արծարծվեցին նաև Տաշիրի և Ստեփանավանի բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթների արդյունքները (զեկուցող՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյան), մարզում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը (զեկուցող բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյան) և այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36