Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անզիջում պայքարում է անցնում մայիսի 19-ից մեկնարկած ֆուտզալի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2017» 6-րդ առաջնությունը: Հայտավորված 20 թիմերից ընդամենը 8-ն են մարզկենտրոնի ներկայացուցիչներ, մնացածը ներկայացնում են մարզի մյուս տարածաշրջանների 12 համայնքները: Երեք խաղից հետո լավագույն արդյունք են գրանցել Լոռու մարզպետարանի, Վանաձորի մանկավարժական համալսարանի, Ալավերդու և ըմբիշների թիմերը, որոնք հաղթել են անցկացրած երեք հանդիպումներում:

Լոռու մարզպետ. «Համապետական շաբաթօրյակը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով» 23.05.2017
Մայիսի 23-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզի ղեկավարը:

Աշխատանքային խորհրդակցություն 23.05.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում 19.05.2017
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներում վերջիններիս կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին շարունակվում են «Սմարթ» դասասենյակների կառուցման ու կահավորման աշխատանքները: Նրանցից 5-ը Վանաձորում շահագործման հանձնվեցին ամսվա սկզբին և արդեն լիարժեքորեն գործում են: Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեցին Ստեփանավանի թիվ 1, 6 և Ալավերդու թիվ 12 դպրոցների «Սմարթ» դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունները: