Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության հաշվետվությունը

23.01.2018

 Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և հունվարի 23-ին 2017թ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը: Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Նրա ներկայացմամբ՝ 2017 թ. ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման բնագավառում կատարվել են հետևյալ աշխատանքները. նախապատրաստվել և անցկացվել է մարզխորհրդի 4 նիստ: Աջակցություն է ցուցաբերվել թիվ 22, 23, 24, 25 տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին` ՀՀ Ազգային ժողովի, մարզի համայնքների ՏԻՄ-երի ընտրությունների նախապատրաստման և անցկացման կազմակերպման աշխատանքներում: Իրականացվել է ՀՀ օրենսդիր, գործադիր, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից ստացված 8391 գրությունների քննարկման աշխատանքների համակարգումը, 2016թ.-ին՝ 6269: Ներկայացվել է պաշտոնական թղթակցությունների, հանձնարարականների կատարման 977 պատասխանների նախագծեր, 2016թ.-ին՝ 1117: Վարչության աշխատակիցները մասնակցել են 35 համայնքներում Լոռու մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ՏԻՄ-երի սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական հսկողության աշխատանքներին և դրանց վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել Լոռու մարզպետի տեղակալների մոտ: Հսկողության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ զգալի առաջընթաց կա տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերով կարգավորվող կարգերի և ընթացակարգերի հաստատման ուղղությամբ: Իրավական հսկողություն իրականացված բոլոր համայնքների ավագանիների կողմից հաստատվել են տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության իրականացման, ՏԻՄ-երի կամավոր խնդիրների իրականացման կարգերը: Կազմակերպվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականության վերահսկումը, թերի կամ գործող օրենսդրության պահանջներին չհամապատասխանող որոշումների մասին տեղյակ է պահվել դրանք ընդունող ՏԻՄ-երին և առաջարկվել է դրանք լրամշակել, համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 2017 թվականին ստացվել են համայնքների ավագանիների 3554 և համայնքների ղեկավարների 7220 որոշումներ:
Իրականացվել են գործառույթներից բխող այլ աշխատանքներ ևս: Ըստ անհրաժեշտության և մարզպետի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների վարչությունը համագործակցել է մարզպետարանի աշխատակազմերի ստորաբաժանումների հետ առկա խնդիրների համատեղ լուծման համար:
2017 թ. անցկացվել են ՏԻՄ-երի ընտրություններ 13 համայնքներում, որից 10-ում խոշորացված համայնքների ղեկավարների և ավագանիների, 2-ում համայնքի ղեկավարի, 1-ում ավագանու անդամների: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացվել և համայնքապետարաններին է տրամադրվել 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և հաշվառումից հանված քաղաքացիների ցուցակները, 2017թ. հուլիսին համայնքնապետարաններին տրամադրվել է հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված քաղաքացիների ցուցակները: Կարևորելով ՏԻՄ-երի բյուջետային կարողությունների զարգացումը և տեղական եկամուտների հավաքագրման աճի ապահովումը՝ մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և համայնքապետարանների աշխատակազմերին մշտական խորհրդատվական, մեթոդական, գործնական օգնություն է ցուցաբերվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կազմակերպման հարցում: Բյուջեների սեփական եկամուտների ցածր հավաքագրում ունեցող համայնքների ղեկավարներին ուղարկվել են գրություններ: Աջակցություն է ցուցաբերվել համայնքապետարանների աշխատակազմերին գույքահարկի բազաների վարման աշխատանքները կազմակերպելու հարցում և այլն:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացրել է ՀՀ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության եւ մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկման (մոնիտորինգ): Մոնիտորինգի հարցումներով երկրորդ տարին անընդմեջ գրեթե բոլոր ցուցանիշներով լավագույնը Լոռու մարզն է, որը հիմնականում պայմանավորված է վարչության համակարգված և արդյունավետ աշխատանքով:
Մարզի 56 համայնքներից 38-ը ապահովված են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով` 67.9 տոկոս: Մարզի 37 համայնք ունի ինտերնետային կայք, սակայն այդ կայքերի շահագործման մակարդակը գոհացուցիչ չէ: Վարչության կողմից հետևողական աշխատանքներ են կատարվում համայնքների կողմից այդ կայքերում առկա նյութերի թարմացման ուղղությամբ:
-ՀԿՏՀ ներդրած համայնքների համակարգերը միացված եմ Mullbery համակարգին` էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու նպատակով, սակայն այդ համայնքներից մեծ մասը փաստաթղթաշարժը մարզպետարանի հետ չեն իրականացնում այդ համակարգում տարաբնույթ տեխնիկական անսարքությունների պատճառաբանությամբ: Ապրիլ ամսին տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) իրականացրել է մարզի համայնքների կողմից ՀԿՏՀ շահագործման մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել է մարզպետարանում կազմակերպված սեմինարի ժամանակ համայնքապետարանների և ՏՀԶՎԿ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ,-ասաց վարչության պետը:
Աշխատանքներ են տարվել նաև համայնքային ծառայության բնագավառում:
Արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության բնագավառում վարչոթյունը համագործակցել է Լոռու մարզի փրկարարական վարչության հետ: Լոռու մարզպետի որոշումներով մարզի տարածքում կազմակերպվել և անց են կացվել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ով սահմանված բոլոր միջոցառումները, այդ թվում շտաբային, հատուկ տակտիկական, օբյեկտային ուսումնավարժություններ:
Վարչության պետն իր զեկուցման մեջ անդրադարձավ նաև նախորդ տարեվերջին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը, խոսեց այս տարվա անելիքներից, ինչպես օրինակ. տարվա ընթացքում համայնքների խոշորացման գործընթացի կազմակերպման աշխատանքների, ՏԻՄ-երին մեթոդական, խորհրդատվական և գործնական աջակցության կազմակերպում: Մարզում չօգտագործվող համայնքային և մասնավոր գույքի շտեմարանի կազմում և այդ գույքի նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկների ներկայացում: Համայնքների սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2018թ. ծրագրերի կազմման աշխատանքների կազմակերպում: Մասնակցություն հողի հարկի և գույքահարկի բազաներում առկա անճշտությունների նվազեցման աշխատանքներին: Համայնք-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ համայնքներին մեթոդական և խորհրդատվական օգնության կազմակերպում և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վարչության գործառույթներով պայմանավորված և պարբերական բնույթ կրող այլ աշխատանքների իրականացում:
Վարչության կողմից կատարված աշխատանքները գնահատելով բավարար՝ մարզպետը հանձնարարեց ընթացիկ տարում լուրջ ուշադրություն դարձնել հատկապես հողի և գույքի բազաների ճշգրտման աշխատանքներին, համայնքների աշխատանքներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելուն, համայնքապետարանների աշխատակազմերի աշխատանքային կարգապահությանը ու առավել հաճախ լինել համայնքներում:
Ներկաները հարցեր հնչեցնելու հնարավորություն ունեցան:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36