Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը

22.01.2018

 ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ այսօր հանդես եկավ նաև բաժնի պետ Լևոն Բերոյանը: Հաշվետվությանը ներկա էին էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:
Բաժնի պետի ներկայացմամբ՝ 2017թ. տարեկան ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատա¬կազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 78 աուդիտ՝ մարզային ենթակայության կրթական և առողջապահա¬կան ընկերություններում:
Հրավիրվել է մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 3 նիստ, քննարկվել են աուդիտի հաշվետվությունները, կայացվել են համապա¬տասխան որոշումներ, որոնց հիման վրա խախտում թույլ տրված երկու ՊՈԱԿ-ի տնօրեններ ենթարկվել են կարգապահական տույժի` ստացել խիստ նկատո¬ղություն, իսկ ևս երկուսը՝ «նկատողություն»: Արձանագրվել են 51.5 մլն. դրամի տարաբնույթ խախտումներ, որից շուրջ 4.24 մլն. դրամը վերականգնման կամ վերաձևակերպման գումար է/նախորդ տարի՝ 10.09մլն. դրամ/, որից ավելի քան 1.5 մլն. դրամը ենթակա է պետբյուջե վերադարձման/նախորդ տարի՝2.1 մլն. դրամ/:
Նախկինում աուդիտի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, սակայն բաժնի պետի վստահեցմամբ՝ 2013թ. համեմատ 2017թ. պատկերը կտրուկ լավացել է, նվազագույնի են հասցված նախկին խախտումները և թերությունները:
-Ելնելով դրանից՝ Աուդիտի բաժինը, հիմք ընդունելով իր հնգամյա գործունեությունը, նախատեսում է հետագա աշխատանքներում ներառել այն գործառույթները, որոնք վերադաս ստուգող մարմինների (մաս¬նա¬վո¬րապես՝ ՀՀ վերահսկիչ պալատ, ՀՀ ֆինանսների նախարարու¬թյուն, Առող¬ջա¬պահության նախարա-րություն, Աշխատանքի և սոցիա¬լա¬կան հարցերի նախարություն, Կրթության և գիտության նախարարու¬թյուն և այլն) ուշադրության կենտրոնում են՝ դրանով իսկ առավել հստակեցնել և կառավարելի կարելի է դարձնել մարզում հետա¬գա ստուգումների ընթացքը՝ բացառելով խախտումները և թերացումները:
Մարզպետի կողմից գրություններ են հասցեագրվել աուդիտի ենթարկված կազմակերպությունների տնօրեններին: Ներքին աուդիտի բաժնի կողմից արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնա-վորող փաստաթղթեր: Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների կողմից իրականացվում է ամենօրյա խորհրդատվական աշխատանք, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ղեկավարների և հաշվապահների մասնակցու¬թյամբ համա-պատասխան թեմատիկ խորհրդակ¬ցություններ: Ստեղծված է գործունեության գրագետ և փոխվստահու¬թյան միջավայր՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատաս¬խան։
Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից՝ համոզմունք հայտնելով, որ 2018թ.-ին ջանքերը կկրկնապատկվեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36