Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

24.01.2018

 Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները շարունակվում են, և 2017թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30375.pdf):
Հաշվետվությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի ներկայացմամբ՝ հաշվետու տարում.
.Ուսումնասիրվել են կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող թվով 480 երեխայի կենսակերպի պայմանները, կատարվել է նրանց կարիքների գնահատում, ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում:
.Կատարվել են ավելի քան 50 տնայցեր երեխաներին մանկատուն, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու նպատակով: Մի մասը տեղավորվել է այդ հաստատություններում, մյուսների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելվել է ընտանիքին հասցեական աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, կամ ցերեկային խնամքի կենտրոն ուղղորդելու արդյունքում:
.Իրականացվել են երեխաների հետ կապված հատուկ դեպքերի ուսումնասիրություններ և իրավունքների ու շահերի պաշտպանություն:
.Կարգավորվել են ամուսնալուծվող ընտանիքների երեխաների ՝ ծնողներից մեկի կամ մյուսի մոտ խնամքի և տեսակցության հարցերը, կատարվել են ընտանիքի վերամիավորմանն ու ամրապնդմանն ուղղված խորհրդատվություններ:
.Իրականացվել են խորհրդատվական բնույթի աշխատանքներ դատարան եզրակացություն ներկայացնելու կամ միջդատական վարույթում: Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու (սանիտարահիգենիկ վատթար պայմաններ, ջեռուցման բացակայություն և այլն) դեպքում, բռնության ենթարկված քաղաքացիների պաշտպանության համար բաժինը համայնքի և այլ պատկան մարմինների հետ համատեղ կատարել է ուսումնասիրություն, կարիքների գնահատում և ուղղորդում համապատասխան կառույցներ (վերականգնողական, խնամքի տրամադրման, կրթական, բժշկական աջակցության տրամադրման և այլ):
.Բաժնի մասնագետները մասնակցություն են ունեցել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և դատական նիստերին, ներկայացվել են ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցեր:
2017թ-ին 14 երեխա տեղավորվել է մանկատանը: Ներկայում մանկատանը բնակվում է 61 երեխա: Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է ընդունվել 3 երեխա: Հաշվի առնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների ներկայիս ընթացքը՝ 2017 թ-ին առավել ծավալուն աշխատանք է տարվել երեխաների գիշերային խնամք իրականացնող հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու ուղղությամբ, և խորհրդատվությունների, ուղղորդումների, բազմամասնագիտական խորհրդակցությունների շնորհիվ եղել է տեսանելի արդյունք: Բացի այդ 24 երեխայի մուտքը հաստատություններ կանխվել է «Առավոտ» ԲՀԿ-ի միջոցով իրականացվող կանխարգելման ծրագրի շրջանակներում ընտանիքներին փաթեթային աջակցություններ տրամադրելու արդյունքում:
Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից դուրս է գրվել 54 երեխա, որից 10-ը ընդգրկվել է բեռնաթափման ծրագրի մեջ: Ընտանիքն ստանում է աջակցություն սննդի և կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման տեսքով և որոշակի ուղեկցող մասնագիտական աջակցություն: Ներկայում խնամքի կենտրոնում խնամվում է 56 երեխա:
Սկսվել է այս երեխաների ընտանիքների հետ վերամիավորվելու գործընթացը, որի համար կատարվել են կարիքների վերագնահատումներ և ըստ յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի կարիքի, կազմակերպվել են ընտանիքների հետ մասնագիտական աշխատանքներ, ուղղորդումներ ցերեկային խնամքի հաստատություններ, 4 միջազգային կազմակերպությունների (UNICEF, COAF, SOAR, DIAKONIA) և «Առավոտ» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ հասցեական աջակցությունների տրամադրում:

2017թ.-ի ընթացքում «Նորք» ավտոմատացված տեղեկատվական համակարգ է մուտքագրվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տվյալներ՝ դրանում հաշվառելով առանց ծնողական խնամքի մնացած 26 երեխայի, որդեգրել ցանկացող 13 անձի, որդեգրման ենթակա 10 երեխայի, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղավորված՝ 3, մանկատանը տեղավորված 11 երեխաների տվյալները:
Ոստիկանության համապատասխան ծառայությունների և ԽՀՀ-ների հետ համատեղ քննարկվել են մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների խնդիրները, անհրաժեշտության դեպքում արվել են ուղղորդումներ դեպի համապատասխան հաստատություններ: Կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնվել իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների հետ: Իրականացվել է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական /հատուկ հանրակրթական/ ուսումնական հաստատություններում: Ընդհանուր հաշվառման մեջ է գտնվում 54 երեխա: 2017թ.-ին պրոբացիոն ծառայության գրասենյակ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ուղղորդվել է 2 անչափահաս:
Մարզում համընդհանուր ներառական կրթության անցման պայմաններում, համակարգում ընդգրկված երեխաները 696-ն են, տնային ուսուցում է կազմակերպվում 25 երեխայի հետ: 2017 թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ մարզում առկա է վկայագրված առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 721 երեխա: Մարզի ընդամենը թվով 53 դպրոցում կան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: 2017-2018թ.թ ուստարում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաները ընդհանուր թվով 56-ն են, որոնցից Վանաձորում՝ 12 աշակերտ, Գուգարքի տարածաշրջանում՝ 14, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններում՝ 10-ական աշակերտ:Նրանցից, ըստ ուսումնասիրությունների, ՌԴ-ում գտնվում են՝ 13-ը, 6 տ երեխաներ են՝ 32-ը, խուսափում են կրթությունից՝ 10-ը, հաշմանդամություն ունի 1-ը:
Մարզի խնամատար ընտանիքներում ներկայում խնամվում է 4 երեխա, որոնցից 3-ը՝ Վանաձորում, 1-ը Մարգահովիտ համայնքում:Բաժնի կողմից տարվա ընթացքում նշված ընտանիքները մշտապես ստացել են խորհրդատվություն, եղել են հանդիպումներ երեխա-խնամատար ծնող- կենսաբանական ծնող –բաժնի մասնագետներ խմբով, հարթվել են ծագած տարաձայնությունները, վերականգնվել է վստահությունը ընտանիքի անդամների և կենսաբանական ծնողի միջև:
2017 թ.-ն աննախադեպ է եղել խնամատար ընտանիքում դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող անձանց դիմելիության աճի առումով: Տարվա ընթացքում 22 անձ հաշվառվել է՝ որպես խնամատար ծնողի թեկնածու: Ֆինանսավորման վերաբերյալ որոշումը լինելուն պես կսկսվի գործընթացը:
Աշխատանքներ են տարվել նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2017թ. միջոցառումների ծրագրի շրջանականերում:
Բաժինը սերտորեն համագործակցում է Վանաձորում գործող ցերեկային կենտրոնների հետ, իրականացնում համատեղ աշխատանքներ:
Հաշվետու տարում նաև բաժնի գործառույթներից բխող մի շարք ծրագրեր են իրականացվել, միջոցառումներ են կազմակերպվել:
Բաժնում կատարվել է մոտ 3500 քաղաքացու ընդունելություն, որի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ և խորհրդատվություններ սոցիալ- հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական հարցերի շուրջ: Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին աջակցություն տրամադրող «Դիակոնիա» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվել են հումանիտար օգնության ծրագրեր: Ծրագրից օգտվել է թվով 1225 շահառու:
Աջակցության ծրագրեր են իրականացվել մի շարք այլ կազմակերպությունների կողմից ևս:
Մարզի ղեկավարը հաշվետվության ավարտին մի շարք հանձնարարականներ հնչեցրեց՝ պահանջելով առավել ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին:Ս

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36