Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքահավաքի արդյունքները հիմնականում գոհացնում են. փոխմարզպետ Ա. Խաչատրյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի համայնքներում

15.08.2018

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Գոգարան համայնքներում՝ բերքահավաքի ընթացքին, վերջինիս հետ կապված խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով» պահանջի կատարման ընթացքը քննարկելու նպատակով:

Հարթագյուղում խնդիրները շատ էին: Բնակիչները նշեցին, որոռոգման համակարգի բացակայության հետևանքով մշակվող հողատարածքները քիչ են: Դրան էլ գումարվում է տեխնիկայի բացակայությունը, ինչի պատճառով հացահատիկի բերքահավաքը և խոտհունձը շատ վատ է կատարվում, ուստի համայնքի առաջնային խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի ձեռքբերումն է: Փոխմարզպետն առաջարկեց խնդրին լուծում տալ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Հարցը դնել հանրային քննարկման, այնուհետև ծրագիր կազմել և ներկայացնել ավագանու հաստատմանը: Ինչ վերաբերում է անասնաբույժի հաստիքի նախատեսմանը, ապա համայքնի ղեկավարը խոստացավ առաջիկայում խնդրին վերջնական լուծում տալ:

Լուսաղբյուր համայնքում այսօրինակ խնդիրները քիչ թե շատ կարգավորված են. տեխնիկան վարձակալում են հարևան համայնքներից: Բերքահավաքի արդյունքներից այստեղ դժգոհ չեն: Անասնաբույժի խնդիրը ևս կարգավորել են: Նրանց ևս առաջարկվեց ակտիվորեն մասնակցել սուբվենցիոն ծրագրերին:

Հաջորդ կանգառը Ծաղկաբերում էր: Այստեղ տարին բերքառատ է եղել: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ առավելագույնը 5 օրից բերքահավաքը կավարտեն: Ծաղկաբերում գարու բերքատվությունը 1հա-ից 2,5 ց, իսկ ցորենինը՝ 3.5-4 ց է կազմում: Իսկ  անասնաբույժի հաստիքի նախատեսման հետ կապված հարցին ի պատասխան համայքնի ղեկավարը վստահեցրեց, որ խնդիրը կարգավորված է: 

Փոխմարզպետը եղավ գյուղի համայնքային կենտրոնում, որտեղ տեղակայված են համայնքապետարանը, փոստը, գրադարանը և մանկապարտեզը, իսկ բակում բարերարների աջակցությամբ խաղահրապարակ է կառուցվել:

Աշխատանքային օրվա ավարտին Ա. Խաչատրյանն այցելեց Գոգարան համայնք: Նա եղավ հուլիսին զոհված զինծառայող Ժորիկ Պետրոսյանի ընտանիքում: Զորակցություն հայտնելով ընտանիքին՝ փոխմարզպետը նաև մարզպետարանի աշխատակազմի կողմից դրամական աջակցություն հանձնեց:  

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42