Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվել է Խաչքար՝ ի հիշատակ կապիտան Գոռ Խուդինյանի

24.09.2018

Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց խաչքար-պուրակ՝ 2017 թվականի փետրվարի 23-ին զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակին: Գոռի հոր՝ ոստիկանության սպա Ֆրունզիկ Խուդինյանի հրավերով բացման արարողությանը մասնակցեց նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ՝ մարզի ղեկավարը խոնարհվեց մեր երկրի անկախության ու խաղաղ երկնքի համար նահատակված բոլոր հերոսների հիշատակի առջև:Նա նշեց, որ բոլորի նվիրական առաքելությունն է հիշել ու պանծացնել այն հայորդիներին, ովքեր զոհասեղանին են դրել իրենց ունեցած ամենանվիրականն ու թանկը՝ սեփական կյանքը: Ելույթներին հաջորդեց խաչքարի և հուշաքարի բացման արարողությունը: Խաչքարի բացման պատիվը շնորհվեց Գոռ Խուդինյանի մորը՝ Անահիտ Խուդինյանին և նրա երկու զինակից ընկերներին, իսկ հուշաքարի ճերմակ սավանը բացեց ազատամարտիկ Բաբկեն Պապոյանը:
Գուգարաց թեմի հոգևոր հայրերի ձեռմաբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ:
Խաչքարի տեղադրման գաղափարը Ֆրունզիկ Խուդինյանը վաղուց էր մտահղացել. Գոռը 5-րդ դասարանից եղել է Տերյանի անվան թիվ 5 դպրոցի աշակերտ, նույն դպրոցի ևս 6 շրջանավարտներ՝ Սամվել Գևորգյանը, Աշոտ Մացակյանը, Ահարոն Բաղդասարյանը, Սարգիս Անտոնյանը, Նորայր Դալլաքյանը և Արման Մարգարյանը հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերի նահատակներ են: Դպրոցի պատին փակցված հուշատախտակին գրված են այս 7 հերոսների անունները:
Գոռը Խուդինյանը 2011 թվականին սեփական կամքով ծառայության է անցել «Եղնիկներ» կոչվող զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստանալով կապիտանի կոչում: Արդեն 2016 թվականին եղել է գումարտակի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ: Կապիտան Խուդինյանը զոհվել է 2017 թվականի փետրվարի 23-ին՝ մարտական գործողություն իրականացնելիս: Աճյունն ամփոփված է հայրենի Ճոճկան գյուղում:
Պուրակում տնկվել են նաև խորհրդանշական 7 եղեւնիներ՝ ի նշան զոհված 7 հայորդիների: Ճյուղերին նահատակված զինվորների մայրերը փակցրեցին իրենց որդիների անունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27