Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում էր ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը

26.09.2018

 ՀՀ կառավարության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2014թ-ին ծրագրվեց ապաինստիտուցիոնալիզացման փորձնական փուլը սկսել Լոռու մարզում և դադարեցնել Վանաձորի՝ երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող մանկատան և այլ խոշոր հաստատությունների գործունեությունը: Այս քաղաքականության շրջանակներում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն Ավստրիական Կարիտասի ֆինանսավորմամբ Վանաձորում իրականացնում է «Սաբինե» ՓԽՏ ծրագիրը, որի նպատակը ծնողական խնամքից զրկված դպրոցահասակ երեխաների համար շուրջօրյա այլընտրանքային խնամքի տրամադրումն է՝ ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ, ապահով, կայուն և հոգատար պայմաններում: Փոքր խմբով տունը տեղակայված է բակային տարածք ունեցող երկհարկանի առանձնատանը: Երեխաների համար նպաստավոր և անվտանգ ֆիզիկական միջավայրի բարելավման նպատակով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունն իր ֆինանսական լուրջ ներդրումն ունեցավ տան մասնակի վերանորագման աշխատանքներում:Բոլորովին վերջերս այստեղ եղավ նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, որը նպատակ ուներ ծանոթանալու երեխաների խնամք իրականացնող հաստատության պայմաններին և Լոռու մարզպետարանի կողմից իր աջակցության ու փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը հայտնելու ծրագրի ղեկավարներին:
Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Վանաձորում էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը: ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը և ֆինանսկան տնօրեն Վարդան Մուրադյանը: Ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը ներկայացրեց կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Դեսպան Պ. Չեպլակը իր գոհունակությունը հայտնեց ֆինանսական միջոցները նպատակային ու արդյունավետ ծախսելու համար, վստահեցրեց, որ դեսպանատունը կմասնակցի առաջիկա նախագծերին ևս և հույս հայտնեց, որ մարզային իշխանությունները և ՀՀ կառավարությունը կհամալրեն աջակիցների շարքերը: Մարզպետ Հրանտ Մարգարյանն էլ վստահեցրեց, որ արդեն իսկ այդ ուղղությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մարզպետարանի կողմից ինչպես նյութական ու ֆիզիկական, այնպես էլ բարոյահոգեբանական լուրջ ու շարունակական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27