Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախադպրոցական կրթական այլընտրանքային ծառայություններ՝ Մարցում և Ահնիձորում 19.09.2017
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք մասնակցեցին Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը:

«Բերքի տոնն» այս տարի կանցկացվի Վանաձորում 15.09.2017
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին նշվող ավանդական դարձած «Բերքի տոն» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն ակտիվորեն են ընթանում: Այս տարի այն էականորեն կտարբերվի նախորդներից՝ ներգրավելով առավել շատ մասնակիցների: Կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվեց այսօր:

Քաղաքացիների ընդունելություն. բացի խնդիրներ ներկայացնելուց՝ հնչում են նաև երախտագիտության խոսքեր 14.09.2017
Սեպտեմբերի 14-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի Ստեփանավանի տարածաշրջանների շուրջ երկու տասնյակ քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:

Լոռու մարզի հավաքական թիմը հաջողությամբ մասնակցեց «Տարեցների հանրապետական խաղեր» մարզահանդեսին 12.09.2017
Սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարեցների հանրապետական խաղեր» մարզահանդեսը:

Մտադրությունների արձանագրություն ստորագրվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև 11.09.2017
Ռումինիայի Հարգիտա նահանգի նահանգային խորհրդի նախագահի և Գեորգեն քաղաքի քաղաքագլխի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով Հարգիտա նահանգում էր Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:

Վանաձորի զարգացման խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում 07.09.2017
Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները, քննարկվել են մարզին առնչվող այլ հարցեր ևս: