Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը` «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի հաղթող

16.05.2018

 ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև ՀՀ սպորտի և երիտասարադության հարցերի նախարարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին՝ անց է կացվում «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Այս տարի մարզային փուլում առաջին պատվավոր տեղը գրավեցին Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը:
Աշակերտներին շնորհավորելու էին գնացել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը և վարչության առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը: Նրանք թիմերին պարգևատրեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերվ ու գավաթով:
Վարչության աշխատակիցները հաղթողներին շնորհավորեցին հաղթանակի առթիվ, մաղթեցին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ հանրապետական մրցաշարում՝ շնորհակալություն հայտնելով նաև թիմերի մարզիչներ Արկադի Կոստանյանին և Ռուզաննա Հարությունյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59