Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով

Աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով 19.02.2018

Այսօր Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով: Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ մարզպետ Արթուր Նալբանդյանը գրքեր նվիրեց գործընկերներին ու անգամ թումանյանական քառյակներից մեկը ձոնեց նրանց: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը նույնպես գիրք նվիրեց մարզի ղեկավարին:

Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Արմեն Գևորգյանը պարգևատրվեց «Լավագույն ղեկավար»  անվանակարգով

Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Արմեն Գևորգյանը պարգևատրվեց «Լավագույն ղեկավար» անվանակարգով 16.02.2018

2017թ. ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակներում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու և 2018թ. ծրագրված աշխատանքները ներկայացնելու նպատակով աշխատանքային քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի, նախարարության ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնյաների և մարզային ենթակայության շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ Ն. Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց նման քննարկում մարզում անցկացնելու համար՝ կարևորելով հատկապես ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման անհրաժեշտությունը:

«Կարճ ժամանակ անց Վանաձորը վերականգնելու է իր երբեմնի կանաչ, բարեկարգ ու հյուրընկալ քաղաք լինելու համբավը». տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը

«Կարճ ժամանակ անց Վանաձորը վերականգնելու է իր երբեմնի կանաչ, բարեկարգ ու հյուրընկալ քաղաք լինելու համբավը». տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը 15.02.2018

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այս տարվա առաջին մամլո ասուլիսը, որին մասնակցում էին տեղական և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ: Ասուլիսը վարում էր մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

Կներդրվի գերմանական կրթության Դուալ համակարգը

Կներդրվի գերմանական կրթության Դուալ համակարգը 09.02.2018

Փետրվարի 8-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ԿԳ նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (Giz) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեց «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Մարզպետ Ա. Նալբանդյանի մամլո ասուլիսը՝ փետրվարի 15-ին 09.02.2018

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ Փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը: Օրակարգում՝

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 08.02.2018

Փետրվարի 7-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 16:30:47