Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներդրումային ծրագրեր չեն իրականացվի այն համայնքներում, որտեղ հարկային պարտավորությունները պատշաճ չեն կատարվում

30.07.2018

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մի քանի օրակարգային հարցեր:
Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ և մի շարք կարևոր հարցերին զուգահեռ քննարկվել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, այն է՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով»: Նա տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում առաջարկություն է հնչել տարածաշրջանի անասնաբուժական սպասարկումն իրականացնել 6 անասնաբույժից կազմված խմբով, որոնց հետ համայնքները համապատասխան պայմանագրեր կկնքեն:
-
Սա օրենքի շրջանակներում է, և Գուգարքի տարածաշրջանի համայնքների համար հարցի լուծման այս տարբերակը արդյունավետ կլինի,-ասաց Ա. Խաչատրյանը: Մարզպետ Հ. Մարգարյանն, առաջարկությունն իրատեսական համարելով, հանձնարարեց հանգամանորեն քննարկել այն և արագ լուծում տալ: 
Ա. Ղուկասյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Սարամեջ համայնքում աղիքային ինֆեկցիայով մոտ 20 երեխա է հոսպիտալացվել: Ներկա պահին դեռևս 12 երեխա← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42