Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Համակարգչային գիտություն» առարկան մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է 01.08.2018
Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ «Համակարգչային գիտություն» առարկան որպես պիլոտային ծրագիր մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է: Մարզպետարանում հարցը քննարկելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից հրավիրվել էր բիզնես ծրագրերի պատասխանատու Պատվական Հախինյանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված «Կրթության բարենպաստ պայմանների ապահովում Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շուրջ 83 հազար ԱՄՆ դոլլարի սահմաներում դպրոցի տանիքին տեղադրվել են արևային մարտկոցներ, շենքի ներսում ջեռուցման համակարգ է անցկացվել, կառուցվել են թեքահարթակներ և մեկ մասնաշենքում 6 դասասենյակի վերանորոգում է կատարվել:

«Լոռի-Մարտակերտ» համագործակցության շրջանակներում 01.08.2018
«Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում այսօր Մարտակերտի շրջանի մի խումբ դպրոցականներ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն «Գուգարք» ճամբարում:
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմանի հարաբերությունների գծով սպա, մայոր Դոնալդ Հարպերին և Չադ Մյուրոնին, ով առաջիկայում կփոխարինի նրան այդ պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:

Մեկ ամիս անց խոշորացված համայնքները կներկայացնեն մեկական ներդրումային ծրագիր 31.07.2018
Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում էր կազմակերպվել մարզի խոշորացված համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների հետ՝ մինչ այժմ վերջիններիս կողմից կատարված աշխատանքների, ապագա ծրագրերի, համայնքների զարգացման տեսլականների քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը,«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության մարզային ներկայացուցիչները:

Անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը 31.07.2018
Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հոբելյանական՝ 15-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլում 167 ընտանիքներ (որոնցից 23-ը՝ հաշմանդամություն ունեցողներ) մրցել են տարվա լավագույն ընտանիքի տիտղոսին արժանանալու համար:



