Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ ռազմամարզական խաղերի մարզային փուլը 24.10.2018
Օրերս Վանաձորի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցում և Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում կազմակերպվել էր նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը:

Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը՝ նոյեմբերի 3-ին 23.10.2018
Մարզի առողջապահության ոլորտում առաջիկայում սպասվելիք կարևորագույն իրադարձությունը Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքերի բացումն է: Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 3-ին: Ներկայում իրականացվում են մի մասնաշենքից մյուս մասնաշենք ծառայությունների տեղափոխման աշխատանքներ:
Վանաձորում անցկացվում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունների առաջին միջազգային ֆորումը», որի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Միջազգային վիրտուալ գիտակրթական կենտրոնը»: Պաշտոնական գործընկերներն է ՌԴ-ի Սամարայի մարզի կրթության նախարարության Օտրադնի քաղաքի կրթության վարչությունը:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորումը ներդրումների ներգրավման նպատակ ունի 23.10.2018
2019թ. փետրվարի վերջին Վանաձորում կանցկացվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորում, որի նպատակն է Լոռու մարզի ներդրումային պոտենցիալի ներկայացումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը:

«Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վանաձորում 23.10.2018
ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգին՝ Կայուն զարգացման նպատակներին նվիրված «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը կայացավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ցուցասրահում:

Լավագույն գյուղատնտեսներն արժանացան պարգևների 22.10.2018
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ(ծրագիրն իրականացվում է ՌԴ ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ) հոկտեմբերի 20-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդիսավորությամբ նշվեց «Բերքի տոն-2018» տոնահանդեսը:



