Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի պատվիրակությունը Մարտակերտում է

08.11.2018

Նոյեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, գրող, լրագրող, «Վանաձոր» գիրք-հանրագիտարանի համահեղինակ Ջանիբեկ Ղուկասյանը, մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի առաջատար մասնագետ, դասական եւ ժողովրդական երգերի կատարող Մհեր Մելիքյանը «Լոռի-Մարտակերտ» փոխգործակցության շրջանակներում այցելել են Մարտակերտ:
Նրանք հանդիպել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, խոսել Լոռի-Մարտակերտ բարեկամության ամրապնդման մասին:
Շրջվարչակազմի ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունները եւ նշել, որ պետք է ավելի ակտիվացնել դրանք:
Լոռու մարզպետարանի քարտուղարի պաշտոնակատար Վ. Խաչատրյանը խոսել է նաև Լոռու մարզային Բերքի տոնին Մարտակերտի շրջանի գործուն մասնակցության մասին, նշելով, որ նրանց տաղավարը ճանաչվել է լավագույնը: Բարեկամական Մարտակերտի շրջանի մասնակցությունը աննախադեպ էր, որը մեծ արձագանք է գտել մարզում: Շրջվարչակազմի ղեկավար Է. Հարությունյանն իր հերթին նշել է, որ այդ կարգի մասնակցությունը կկրի շարունական բնույթ և ավելի մեծ շուքով: Այնուհետև գրող, լրագրող Ջ. Ղուկասյանը շրջվարչակազմի ղեկավարին է նվիրել իր համահեղինակած «Վանաձոր» գիրք-հանրագիտարանի մեկ օրինակը:
Հանդիպմանը մասնակցել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը:
Պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաև վարչակազմի մշակույթի, կրթության բաժինների և Մարտակեևտի Մշակույթի կենտրոնի ղեկավարների հետ, քննարկել մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր, խոսել առաջիկա ծրագրերից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43