Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 10 տարեկան է

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 10 տարեկան է 11.07.2016

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտապանության բաժինն արդեն 10 տարեկան է: Այդ առիթով այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում միջոցառում էր կազմակերպվել, որը միաժամանակ նաև ուրույն հաշվետվություն էր անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում 11.07.2016

Հուլիսի 9-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում տեղի ունեցավ «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հայկական ավանդույթներին և ծիսակատարություններին նվիրված «Վարդավառ» հանդիսությունը:

«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 11.07.2016

«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը Հուլիսի 9-ի Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց Լոռու մարզի դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 150 երեխա: Ինչպես հայտնի է, դպրոցականների այցերը ճամբար կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Այս հերթափոխում ընդգրկված Գուգարքի, Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների երեխաները ևս իրենց 20-օրյա հանգիստը կանցկացնեն հարմարավետ պայմաններում:

Աշխատանքային խորհրդակցություն 04.07.2016

Հուլիսի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մեկնարկեց ամառային զորակոչը

Մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2016

Այսօր մեկնարկեց 2016թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էին Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի զինվորական կոմիսարիատների բակերը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները:

Հիշենք բոլորին անուն առ անուն

Հիշենք բոլորին անուն առ անուն 30.06.2016

2001 թվականից հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած զինվորների հիշատակի օր: Ավանդույթի համաձայն այդ օրը Լոռու մարզկենտրոնի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ փոքրիկ միջոցառում անցկացվեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14