Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն զորամաս

08.11.2018


 

 

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը, գրող, լրագրող Ջանիբեկ Ղուկասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը և մշակույթի ու սպորտի բաժնի առաջատար մասնագետ, դասական եւ ժողովրդական երգերի կատարող Մհեր Մելիքյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին N զորամաս և հանդիպեցին  զինվորների, սպայակազմի և հրամանատար, գնդապետ Աշոտ Աղաջանյանի հետ՝ նրանց մաղթելով բարի և անփորձանք ծառայություն, փոխանցելով նաև Լոռու մարզպետի ողջույնի ուղերձը:

Այնուհետև նրանք անկաշկանդ զրուցեցին զինվորների, այդ թվում՝ լոռեցիների հետ, պատասխանելով նրանց հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին Ջ. Ղուկասյանը իր անձնական գրադարանից 325 կտոր գիրք նվիրաբերեց զորամասի գրադարանին, իսկ իր համահեղինակած «Վանաձոր» հանրագիտարան - գրքի մեկ օրինակը՝ զորամասի հրամանատարին: Նվիրաբերած գրքերը հիմնականում ռազմահայրենասիրական են՝ խորհրդային նշանավոր զորահրամանատարների հուշագրություններ, Հայրենական մեծ պատերազմին նվիրված տարբեր ազգերի, այդ թվում՝ հայ հանրաճանաչ գրողների ստեղծագործություններ:

Ի երախտագիտություն՝ զորամասի հրամանատարը շնորհակալագիր հանձնեց նվիրատուին:

Երեկոյան Մարտակերտի մշակույթի կենտրոնի դահլիճում «Ջրաբերդ» համույթի և պատվիրակության անդամ Մ. Մելիքյանի կատարմամբ զինվորականների համար տեղի ունեցավ ճոխ համերգ:

Ինչպես պատվիրակության անդամները, այնպես էլ հյուրընկալող կողմը համոզմունք և պատրաստակամություն հայտնեցին, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53