Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին շնորհավորանքը՝ Լոռու մարզպետից

Առաջին շնորհավորանքը՝ Լոռու մարզպետից 07.09.2016

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանն իր ծննդյան 85-ամյա հոբելյանական տարելիցի առթիվ առաջին շնորհավորական հեռախոսազանգն է ստացել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից, ինչի մասին նա երախտագիտությամբ խոսեց, երբ վաստակաշատ դերասանուհուն այցելեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար, Վանաձորի համայնքի ավագանու թեկնածու Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նրանք նույնպես իրենց ջերմ շնորհավորանքները հաղորդեցին սիրված արտիստուհուն՝ նրան նվիրելով ծաղկեփնջեր, Լոռու մարզպետի կողմից նաև՝ դրամական պարգև:

Աջակցություն թալիշցի դպրոցահասակ երեխաներին

Աջակցություն թալիշցի դպրոցահասակ երեխաներին 06.09.2016

Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով իրենց բնօրրանից տարհանված ԼՂՀ թալիշցիների 12 ընտանիք հանգրվանեց Լոռու մարզում` մեծամասամբ Շահումյան գյուղում:

2017-ին զբաղվածության առավել շատ հնարավորություններ

2017-ին զբաղվածության առավել շատ հնարավորություններ 06.09.2016

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, ուր քննարկվեց վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի շրջանակներում Փամբակ և Գարգառ համայնքներում իրականցվող աշխատանքների ընթացքը:

Լոռու մարզի թիմը  ՀՀ նախագահի մրցանակի  համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող

Լոռու մարզի թիմը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող 05.09.2016

2016թ. օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որտեղ գերազանց մասնակցություն ունեցավ Լոռու մարզի հավաքական թիմը:

Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով 05.09.2016

Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը(տեսանյութ):

Շահումյանում տոն էր

Շահումյանում տոն էր 01.09.2016

Ամեն բնակավայր իր ուրույն դիմագիծն ու նկարագիրը, իր «բնավորությունն» ունի: Այդպիսին է նաեւ Վանաձորին մերձակա Շահումյան գյուղը, որին յուրահատուկ են հարաճուն առաջընթացն ու հայաշունչ զարգացումը: Մոտ 70 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված գյուղը ղարաբաղյան հակամարտության ընթացքում 424 հայ ընտանիքների համալրմամբ սկսեց իր պատմության նորօրյա ուղին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22