Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՆՈւՑՈւՄ 11.10.2016

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է բաժանորդներին, որ Նովոսելցովո ջրատարի վրա վթարավերացման աշխատանքներ կատարելու պատճառով հոկտեմբերի 12-ին, ժամը 9.00-ին կդադարեցվի ջրամատակարարումը

Հանդիսություն` նվիրված Հովհ. Թումանյանի  ծննդյան 147-ամյակին

Հանդիսություն` նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 147-ամյակին 11.10.2016

Հոկտեմբերի 9-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Օրվա առաջին կեսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ նախարարն այցելեց Լոռու մարզային գրադարան, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

«Բերքի տոն-2016»

«Բերքի տոն-2016» 11.10.2016

Հոկտեմբերի 8-ին Լոռիում հերթական անգամ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց ավանդական դարձած «Բերքի տոնը»: Գյուլագարակի «Հեքիաթների հովիտը» նորից համախմբել էր բազմահարյուր լոռեցիներին, հանրապետության տարբեր վայրերից եկած հյուրերին: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը:

Սոցիալական աջակցություն 100 ընտանիքի

Սոցիալական աջակցություն 100 ընտանիքի 06.10.2016

«Դիակոնիա» հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ սոցիալական աջակցության հերթական ծրագիրն իրագործեց Վանաձորում: Այսօր սննդային փաթեթներ և ծածկոցներ ստացավ սոցիալապես անապահով 100 ընտանիք, որոնց թվում էին նաև ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների, ինչպես նաև ԼՂՀ Թալիշից գաղթած ընտանիքներ:

Մեկնարկեց մեր երկրի ամենաերկարակյաց՝ «Թատերական Լոռի» փառատոնը

Մեկնարկեց մեր երկրի ամենաերկարակյաց՝ «Թատերական Լոռի» փառատոնը 05.10.2016

Հոկտեմբերի 5-ին մեծ հանդիսավորությամբ Ալավերդում մեկնարկեց «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են «Հրատ» մշակութային-հասարակական կազմակերպությունը, Ալավերդու քաղաքապետարանը և ՀԹԳ միությունը: Փառատոնն ունի շուրջ քառասուն տարվա պատմություն։ Հիմնադրվել է 1979 թվականին որպես ժողովրդական թատրոնների փառատոն և չի ընդհատվել անգամ 90-ականների դժվարին ժամանակներում:

«Բերքի տոն»

«Բերքի տոն» 05.10.2016

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12-ին, Գյուլագարակ համայնքի մերձակա «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում տեղի կունենա Լոռու մարզի ավանդական «Բերքի տոն» տոնահանդեսը։ Տոնակատարության ընթացքում կկազմակերպվի բերքի ցուցադրություն, կլինեն գեղարվեստական կատարումներ և մարզական ցուցադրական ելույթներ: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք ներկա գտնվելու միջոցառմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59