Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 04.10.2016

Վանաձորում առաջին անգամ ՏԻՄ ընտրությունները կայացան կուսակցական համամասնական ընտրակարգով: Մարզկենտրոնում ցուցակային 96.561 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 41.278 ընտրող (42.66 տոկոս): «Հայաստանի հանրապետական կուսակցության» օգտին է քվեարկել 14.889 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 10.899, «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին` 5286, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 2872, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության օգտին` 2522, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին` 1617, «Համախմբում» կուսակցության օգտին` 984 և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին` 531 ընհտրող (1.43 տոկոս): Անվավեր է ճանաչվել 1620 քվեաթերթիկ: Այսպիսով, Վանաձոր համայնքի ավագանում ՀՀԿ-ն կունենա 13 տեղ, «Լուսավոր Հայաստանը»` 10, «Հայկական վերածնունդը»` 5, ԲՀԿ-ն` 3 և ՀՅԴ-ն` 2 տեղ: Ավագանու առաջին նիստը տեղի կունենա ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ առաջին երկուշաբթի օրը: Այդ ժամանակ կընտրվի Վանաձորի նոր քաղաքապետ:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2016

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեսրոպ Մաշտոցից մինչև այսօրվա երիտասարդ ուսուցիչը, մեր զավակներին կրթված ու գիտելիքներով հարուստ տեսնելու նպատակն ունենալով, ազգօգուտ մեծ գործ են կատարում:

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունը` շքեղ համերգով և հրավառությամբ

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունը` շքեղ համերգով և հրավառությամբ 03.10.2016

«Վանաձորի օր» համաքաղաքային տոնակատարությունն այս տարի կրում էր «Վանաձոր, իմ տուն» խորագիրը: Գլխավոր միջոցառումն անցկացվեց Հայքի հրապարակում, որտեղ առավոտից կազմակերպվել էր հնաոճ մեքենաների ցուցադրություն: Ժամը 16-ից սկսվեց տոնական համերգը. ելույթ ունեցան «Հորովել» երգի պարի համույթի պարային խումբը, քաղաքի պարային այլ համույթներ:

Սոնոգրաֆիկ սարք՝ Մեծ Պարնիի առողջության կենտրոնին

Սոնոգրաֆիկ սարք՝ Մեծ Պարնիի առողջության կենտրոնին 29.09.2016

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել Լոռու մարզում: Մեծածավալ ներդրումներ են կատարվում նաև մարզի առողջապահության ոլորտում: Հիմնադրամի հերթական բարեգործությունը Մեծ Պարնի համայնքում էր: Մեծ Պարնիի առողջության կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի 11 գյուղ՝ ընդհանուր թվով շուրջ 11 200 բնակչի:

Ախթալայում բացվեց սոցիալական ձեռնարկություն

Ախթալայում բացվեց սոցիալական ձեռնարկություն 29.09.2016

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համագործակցության արդյունքում Ախթալա քաղաքում հիմնադրվել է սոցիալական ձեռնարկություն՝ «Նուռիկ» կենտրոնը: Վերջինիս նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել Ախթալայի և շրջակա համայնքերի տնտեսական զարգացմանը: Այն նաև ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու ու տարածելու նպատակ ունի:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Լոռու մարզի հետ 27.09.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նամակ էր հղել Վրաստանի բարեկամ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեին՝ ջերմորեն շնորհավորելով նրան բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և բարեմաղթել, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նորանշանակ ղեկավարը հաջողությամբ իրականացնի իր առջև դրված խնդիրները: Նամակում մարզի ղեկավարը նաև հույս էր հայտնել, որ երկու մարզերի միջև համագործակցությունը կշարունակվի և առավել խոր արմատներ կձգի՝ նպաստելով 2014թ. հոկտեմբեր ամսին երկու մարզերի միջև կնքված համագործակցության պայմանագրի ամբողջական իրագործմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06