Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցությամբ Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են (շարունակական)

09.11.2018

 2018թ.-ի մարտի ամսից ՀՀ կառավարությունը մարզերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով մեկնարկեց գործընթաց՝ համայնքներին աջակցության տրամադրումը սուբվենցիաների տեսքով։
Լոռու մարզի 14 համայնքից մարզպետարան մուտքագրվեց թվով 30 ծրագրային հայտ, որոնք լրամշակվելուց հետո, համաձայն մշակված ընթացակարգի, ներկայացվեցին ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն ստանալու համար։
Հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած ծրագրային հայտերի ֆինանսավորման գործընթացն սկսվեց սեպտեմբեր ամսից, և ՀՀ կառավարության 2018թ. հուլիսի 26-ի թիվ 920-Ն որոշմամբ Լոռու մարզպետարանին տրամադրվեց 52,723.4 հազ. դրամ՝ համայնքներին սուբվենցիա հատկացնելու համար։
Այդ թվում՝ «Սպիտակի համայնքի Ավետիսյան 17 շենքի բակի ասֆալտապատում, ջրահեռացում և լուսավորության համակարգի կառուցում, Ավետիսյան 19 ա, 19բ շենքերի բակերի բարեկարգում, հենապատի կառուցում և ասֆալտապատում, Այգեստան 2 փող. ասֆալտապատում» ծրագրի իրականացման համար Սպիտակ համայնքին տրամադրվեց 11,544.5 հազ.դրամ, Լոռի Բերդ համայնքին «Լոռի բերդի համայնքի մեքենասարքավորումների ձեռքբերում» ծրագրի համար՝ 20,188.1 հազ.դրամ, «Լոռի բերդի համայնքում սոցիալական ենթակառուցվածքների ծրագիր` պուրակների և խաղահրապարակների ստեղծում» ծրագրի համար՝ 7,990.8 հազ.դրամ, Օձուն համայնքին «Օձունի համայնքի համար աղբատար մեքենայի ձեռքբերում» ծրագրի իրականացման համար 13,000.0հազ.դրամ։
(Ծրագրերը կներկայացվեն շարունակաբար):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-16 17:51:55