Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 08.05.2018
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ Երկրապահի օրվա և մեծ հաղթանակների տոնի առթիվ: 73 տարի առաջ, բազմազգ բանակի շարքերում մեր պապերի պայքարն ու սխրանքը պսակվեց հզոր հաղթանակով՝ մարդկությանը փրկելով ֆաշիզմի լծից:

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նա նախ և առաջ անդրադարձավ մայիսի 8-ին և 9-ին անցկացվելիք՝ համապատասխանաբար Երկրապահի օրվան և Հաղթանակների օրվան նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ինքը և մարզային պաշտոնյաները պատշաճ կարգով կմասնակցեն հանդիսություններին:

Նշվեց Շուշիի հաղթանակի և Երկրապահի օրը 08.05.2018
Այս տարի ևս Վանաձոր քաղաքում` Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ տոնվեց հայության համար կարևորագույն նշանակություն ունեցող Շուշիի հաղթանակի և Երկրապահի օրը:
Վերջին տարիներին ՀՀ Լոռու մարզում իրականացված առավել կարևոր աշխատանքները 07.05.2018
2017 թվականի ընթացքում մարզպետարանի գործունեության համար կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի պահանջների, Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի գերակայությունների, ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 29-ի թիվ29 արձանագրային որոշմամբ հաստատված «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության» հիմնարար դրույթների ու զարգացման գերակա ուղղությունների համադրումը:

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 04.05.2018
Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզի ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նաև նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ: