Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ես եմ», «Պատիվ ունեմ»

12.11.2018

 Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում այսօր տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին նվիրված քննարկում, որին ներկա էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը, համայնքների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Մարզպետ Ա. Ղուկասյանը, ողջունելով ՀՀ ՊՆ նախաձեռնությունը և կարևորելով Ազգային բանակի դերն ու պետական նմանատիպ ծրագրերի նշանակությունը, ներկաներին հորդորեց հանրությանը մատչելի ձևով փոխանցել ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն և աշխատանքներ տանել դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
-Մեր երկրի և ժողովրդի համար ամենահրատապ խնդիրը եղել և մնում է մարտունակ և հզոր բանակ ունենալն ու նրա շարքերը ֆիզիկապես առողջ և հայրենասեր պատանիներով համալրելը: Երկրի տնտեսական և հասարակական կյանքի նորմալ ընթացքն ու զարգացումների ապահովումն ի վերջո հանգում են հնուց ի վեր հայտնի մի պարզ ճշմարտության` պահպանել կայուն ու մշտական խաղաղություն, ունենալ հզոր բանակ: Միաժամանակ, ելնելով այն իրողությունից, որ հանրակրթության վկայական ստանալուց հետո մեզանում տղաների համար առաջնահերթ խնդիր է մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելն ու զինվորական ծառայությամբ հայրենիքի և ժողովրդի նկատմամբ իր պարտքը կատարելը, « Ես եմ» ծրագիրը տարբերակ է առաջադրում պատանիներին՝ անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային ծառայության:
Ծրագիրը միտված է բանակում ծառայած երիտասարդին հայրենիքում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:Ծրագրի կարգի և մանրամասների մասին խորությամբ տեղեկանալու և դրանք քննարկելուն կոչված այսօրվա մեր միջոցառումից ես ակնկալում եմ կառուցողական մոտեցումներ և իրատեսական առաջարկներ,-իր խոսքում մասնավորապես ասաց մարզի ղեկավարը:
Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Ա.Սարգսյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ այն նաև սոցիալական և հոգեբանական խնդիրներ է լուծում և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է տեղերում՝ համայնքներում և մարզային ենթակայության դպրոցներում, իրականացնել իրազեկման աշխատանքներ,որոնց արդյունքում վերոհիշյալ ծրագրով ծառայության կանցնեն ավելի մեծ թվով երիտասարդներ:
Ծավալված ակտիվ քննարկման ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Արեն Սարգսյանին:
Ծրագրերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ՊՆ կայքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28