Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի անցկացման նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

12.11.2018

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի անցկացման նպատակով մարզպետի կարգադրությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են մարզպետի խորհրդականներ Լևոն Ասլանյանը, Լևոն Տեր-Սիմոնյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի աշխատակիցներ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հակոբյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:  Նոյեմբերի 9-ին անցկացվեց այդ խմբի հավաք-քննարկումը:

 Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորումի նպատակը Լոռու մարզի ներդրումային պոտենցիալի ներկայացումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումն է:

Քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Հստակեցվեցին աշխատանքային ոլորտները, ժամկետները, կոնկրետ գործողությունները:

 Նշվեց, որ ֆորումին մասնակցելու հնարավորություն կունենան գործարարներ, ներդրումներ իրականացնել ցանկացող անձինք:Նախատեսվում է շեշտադրում կատարել մշակող արդյունաբերության, ՏՏ ոլորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության վրա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17