Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնամքի կենտրոնների բեռնաթափումը բխում է  անչափահասի շահերից

Խնամքի կենտրոնների բեռնաթափումը բխում է անչափահասի շահերից 16.09.2016

2014 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ մեր հանրապետությունում սկսվել է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» անվանումը կրող ծրագիրը, որի հիմնական նպատակը գիշերօթիկային ծառայություններ մատուցող հաստատություններում (մանկատուն, խնամքի կենտրոն, հատուկ դպրոց և այլն) բնակվող երեխաներին հնարավորինս ուղղորդել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև համայնքներում ապահովել սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիություն՝ նման կարգավիճակով երեխաների հետ համապատասխան աշխատանք տանելու համար:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 15.09.2016

Սեպտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էր Վանաձորից և Գուգարքի ու Թումանյանի տարածաշրջանների ավելի քան 50 բնակիչ:

Ծրագիր ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների 14.09.2016

ք. Վանաձոր 21 սեպտեմբերի 2016թ. 11.30 Ծաղկեպսակների զետեղում Արցախյան հերոսամարտի նահատակների հուշահամալիրում: 13.00 Հանրապետական մաղթանք առաջնորդանիստ բոլոր եկեղեցիներում: 16.00 Հանդիսավոր նիստ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում • Օրհներգ • Թեմի առաջնորդի օրհնության խոսքը • Մարզպետի զեկույցը • Պետական պաշտոնյայի խոսք • Գեղարվեստական կատարումներ 21.00 Հրավառություն մարզկենտրոնում

Լոռու մարզի թիմը «Լավագույն  հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող

Լոռու մարզի թիմը «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող 09.09.2016

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ գումարեց հերթական նիստը։

Դիակոնիան հավատարիմ է իր կոչմանը

Դիակոնիան հավատարիմ է իր կոչմանը 09.09.2016

Լոռու մարզում բարեգործական լայնածավալ ծրագրերի իրագործման հեղինակ է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, որն առատաձեռն էր նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Մարզպետը շնորհավորեց Հանրապետական ուսումնամարզական առաջին խաղերի եզրափակիչ մրցումներում առաջին տեղը գրաված Վանաձորի թիվ 23 դպրոցի թիմին

Մարզպետը շնորհավորեց Հանրապետական ուսումնամարզական առաջին խաղերի եզրափակիչ մրցումներում առաջին տեղը գրաված Վանաձորի թիվ 23 դպրոցի թիմին 08.09.2016

Սեպտեմբերի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողների հանրապետական ուսումնամարզական առաջին խաղերի հաղթող Վանաձորի թիվ 23 դպրոցի թիմին և մարզիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22