Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մի շարք հանձնարարականներ հնչեցրեց

12.11.2018

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզպետ Ա. Ղուկասյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իր ունեցած հանդիպումների և աշխատանքային քննարկումների մասին: Ըստ համակարգման ոլորտների, նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքներին անդրադարձան մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: Վ. Խաչատրյանը ներկայացրեց նաև նոյեմբերի 8-9 մարզի պատվիրակության՝ Արցախի հանրապետության Մարտակերտի վարչական շրջան կատարած այցի մանրամասները:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ոլորտների, խոսեցին կատարված աշխատանքների, խնդիրների և դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանը: Նրա ներկայացմամբ՝ 11 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 80, հողի հարկը՝ 73,1 և գույքահարկը՝ 75,9 տոկոս: Մարզպետը հանձնարարեց հատկապես հետևողական աշխատանքներ իրականացնել այն համայնքների հետ, որտեղ կատարողականը ցածր է 50-60 տոկոսից:
-Ցածր հավաքագրումները հիմնականում վկայում են այն մասին, որ համայնքների բնակիչները չեն վստահում իրենց համայնքների ղեկավարներին,-նշեց մարզպետը:
Առողջապահության և սոցիալական ոլորտներին ուղղված իր հանձնարարականում մարզպետը մեկ անգամ ևս պահանջեց հետևողական լինել ոլորտներում անցկացվող թափուր աշխատատեղերի մրցույթներին, աշխատանքների որակին և ստվերային երևույթների բացառմանը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը ներկայացրեցին պարտուսից դուրս մնացած երեխաներին դպրոց ուղղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նշելով, որ անցած շաբաթվա ընթացքում երկու երեխա արդեն վերականգնվել են, ևս երկուսի դպրոց վերադառնալու հարցն ընթացքի մեջ է: Ռաֆայել Հարությունյանը նաև զեկուցեց, որ խորհուրդների կազմերի վերաբերյալ մարզպետի հանձնարարականը ևս ընթացքի մեջ է:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց մարզպետի հանձնարարությամբ նախորդ շաբաթ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան 1-ին փողոցի, 10-րդ և 2-րդ շենքերի ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ երկու շենքերի տանիքների վերանորոգման համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար մոտ 6,5 և 7,5 մլն դրամ: Մարզպետն առաջարկեց պետական միջոցներով իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերից տնտեսված գումար լինելու դեպքում ՀՀ կառավարությանը ներկայացվելիք առաջարկության հիման վրա դրանք ուղղորդել շենքների տանիքների բարեկարգմանը: Ա. Ղուկասյանը հանձնարարեց նաև իրականացնել ներհամայնքային տրանսպորտի մոնիտորինգ չվացուցակի և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Անդրադառնալով Վանաձորի ճանապարհների ասֆալտապատման խնդրահարույց հարցին՝ մարզի ղեկավարը հանձնարարեց գրություն ուղարկել Վանաձորի քաղաքապետարան՝ առաջարկելով խզել պայմանագիրը շինկազմակերպության հետ, քանի որ տրված ժամկետները լրացել են, իսկ տարվող աշխատանքների որակի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանն, ի թիվս այլ հարցերի, ներկայացրեց նաև ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ հանձնարարականի կատարումը դանդաղ է ընթանում: Ա. Ղուկասյանը հարցի վերաբերյալ նշեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում կգործի տուգանքի մեխանիզմը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը զեկուցեց, ոլոտում երկու ներդրումային ծրագրերի առաջարկների մասին՝ առաջինը ոռոգման համակարգի կառուցման և երկրորդը՝ այգի հիմնելու հետ կապված՝ նշելով, որ դրանք քննարկման փուլում են:
Ներկայացվեցին այլ ընթացիկ աշխատանքներ ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22