Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 08.06.2018
Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա նախ և առաջ անդրադարձավ աշխատանքային կարգապահական հարցերին: Նշելով, որ մարզպետարանի աշխատակազմում կարգապահությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել, հորդորեց շարունակել նույնկերպ՝ խուսափելով անհարկի բացակայություններից, զերծ մնալ ուշացումներից:

Երկրակեղևի ընդերքում կուտակված էներգիան աստիճանաբար մարում է 07.06.2018
Երեկ՝ հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվեց 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացվեց ԱԻՆ-ի կողմից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել էր Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին 04.06.2018
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Գործին ես լծվում եմ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով 04.06.2018
Թանկագին հայրենակիցներ, հարգելի գործընկերներ: Արդեն տեղյակ եք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ, հունիսի 1-ին նշանակվել եմ Լոռու մարզպետ և նույն օրն իսկ անցել պարտականություններիս կատարմանը: Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ծանր և պատասխանատու պարտականություն: Դա նաև պատվավոր առաքելություն է, քանզի, ձեզ հետ միասին ակտիվ մասնակիցն եմ լինելու հարազատ Լոռում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործին՝ ի բարօրություն մեր ժողովրդի:

ՀՀ Կառավարության որոշմամբ Հրանտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ 01.06.2018
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Հրանտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաև հետեւյալ նշանակումները. Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան: