Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները 15.11.2016

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ մարզպետարանի դահլիճում համատեղ ծրագրերի քննարկման նպատակով հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի(ՎՏԿ) ներկայացուցիչների հետ:

Լոռու մարզպետ.«2017թ.-ին Լոռին հայտարարելու ենք «Սմարթ» մարզ» 14.11.2016

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մեկնարկում է իրազեկման միամսյակը 11.11.2016

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, տարաբնույթ միջոցառումներ:

Հեռավար դասընթաց Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի դպրոցների 5-րդ դասարանցիների մասնակցությամբ 11.11.2016

Նոյեմբերի 11-ին, հեռահաղորդակցային կապի հաստատման միջոցով հեռավար դասընթացի մասնակից դարձան Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի հիմնական դպրոցների 5-րդ դասարանների աշակերտները: Երկու դպրոցների տնօրինությունների և ուսուցչական կազմի ջանքերով հետաքրքիր և ուսուցողական դաս անցկացվեց մաթեմատիկա առարկայինց:

Առավել տեսանելի ու թափանցիկ աշխատելաոճ

Առավել տեսանելի ու թափանցիկ աշխատելաոճ 07.11.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով սկսել է հեռուստառեպորտաժների շարք: Յուրաքանչյուր ուրբաթ հեռուստադիտողը հնարավարություն կունենա ծանոթանալու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների գործունեությանը:

Քննարկում՝ նվիրված  մարզի զարգացման ռազմավարական ծրագրի և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանը

Քննարկում՝ նվիրված մարզի զարգացման ռազմավարական ծրագրի և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանը 04.11.2016

Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքներին նվիրված քննարկում-խորհրդակցություն էր այսօր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Խորհրդակցությունն անց էին կացնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53