Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու

22.11.2018

Այսօր Վանաձորի Էդ.Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը հանդիպում ունեցան մարզի համայնքների ղեկավարների հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բացատրական աշխատանքներ տանելու  նպատակով:

Մարզպետը, դիմելով ներկաներին նշեց, որ արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել հանդիպելու մարզի համայնքների ղեկավարների հետ և իրազեկելու, որ ընտրությունների հետ կապված ցանկացած անօրինական դրսևորում խիստ պատժի է արժանանալու.

-Այսօր բոլորիս համար ստեղծված են այնպիսի պայմաններ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարողանա ազատ և անկաշկանդ արտահայտել իր կամքը: Համայնքապետերն իրենց տեղերում պարտավորություն ունեն ապահովելու այդ կամարտահայտության դրսևորումը,-ասաց Ա. Ղուկասյանը

Մարզային ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է անել այնպես, որ ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ .

-Յուրաքանչյուրիցս այս առումով մեծ բան է կախված: Ես՝ որպես ոստիկանության ծառայող, ակնկալում եմ ձեր աջակցությունը բարձր իրավագիտակցություն դրսևորելու և օրինախախտման ցանկացած երևույթի վերաբերյալ հայտարարություն տալու առումով: Ես հավաստիացնում եմ, որ մենք ունենք բավարար ներուժ, օրենքով արգելված դեպքերի հետ կապված իրականացնելու օրենքով սահմանված գործողություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մեր առաջնային նպատակը ոչ թե պատժելն է, այլ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը,-ասաց վարչության պետը՝ համայնքների ղեկավարներին հորդորելով բացատրական աշխատանքներ իրականացնել նաև համայնքներում:

-Մի բան պետք է հստակ գիտակցել, որ մեր երկրի զարգացման ամենակարևոր նախապայմանը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Այս առումով ունենք փոխօգնության կարիք: Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրվանից մինչև ընտրությունների ավարտը ուշադրության կենտրոնում են լինելու սրա հետ առնչվող բոլոր գործողությունները,-ասաց Ա. Ղազարյանը:

Համայնքների ղեկավարները նաև հարցեր հնչեցնելու հնարավորություն ունեցան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09