Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բժիշկ Հենրիկ Մելքումյանին տարեդարձի առթիվ շնորհավորեց մարզի ղեկավարը

23.11.2018

Ոչ միայն Վանաձորում, այլև հանրապետությունում հայտնի և սիրված, վաստակաշատ բժշկին՝ քիթ-կոկորդ-ականջաբան Հենրիկ Մելքումյանին, իր բնակարանում այցելեց և տարեդարձի առթիվ շնորհավորեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրան ուղեկցում էին նաև մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

Մարզպետը ջերմորեն շնորհավորեց բժշկին, շնորհակալություն հայտեց մարզի առողջապահության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար՝ նրան հանձնելով շնորհավորագիր և դրամական պարգև:

Հենրիկ Մելքումյանը նշեց, որ մեծ ավյուն ունի, դեռևս աշխատում է Վանաձորի թիվ 2 համաբուժարանում և անգամ կարող է իր ծառայությունները մատուցել Վանաձորի բժշկական կենտրոնում:

Նա հյուրերին ուրախացրեց դաշնամուրային կատարմամբ և կատակով նշեց, որ գործընկերներն իրեն համարում էին բուժաշխատողների մեջ ամենալավ դաշնակահարը և դաշնակահարների մեջ ամենալավ բժիշկը:

Մարզպետը Հ. Մելքումյանին մաղթեց առողջություն և երկարակեցություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53