Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում

23.11.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը աննախադեպ մարդաշատ էր: Մարզի ղեկավարն ընդունեց շուրջ 80 քաղաքացու Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժնումների ղեկավարներ, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Խնդրանքները բազմաբնույթ էին՝ ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման հարցեր և այլն: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43