Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին «Վորլդ Վիժն Հայաստան » կազմակերպության Լոռու մարզային կառույցի աշխատակիցները 01.12.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հստակ դիրքորոշմամբ՝ մարզպետարանի աշխատակազմը սերտորեն համագործակցում է մարզում գործունեություն ծավալող բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես կայուն գործընկեր և աջակցում ողջունելի բոլոր նախաձեռնություններում:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը իրազեկում է 01.12.2017
Ս/թ դեկտեմբերի 4-ին ժամը 16-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ՀՀ տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը շահագրգիռ կառույցների և մարզի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգում 2017-2025թթ տնտեսական ռազմավարության քննարկումն էր 01.12.2017
Դեկտեմբերի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ տեղի ունեցան երկու խորհրդակցություններ՝ ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց, ապա խոշորացված համայնքների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ:
Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը 29.11.2017
Նոյեմբերի 28-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգայի հարցերին անցնելը, նա ողջունեց և շնորհավորեց նորընտիր համայնքների ղեկավարներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Մարզի ղեկավարը մասնակցեց «Օրրանի» կողմից կազմակերպած ֆլեշ մոբին 29.11.2017
Հաշմանադամություն ունեցող անձանց նվիրված մեկամսյակի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ֆլեշ մոբին իր մասնակցությունը բերեց նաև մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը: Նա Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, կազմակերպության անդամների, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, մարզկենտրոնի այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քայլերթով անցավ Հայքի հրապարակով:
Վանաձորում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ 29.11.2017
Նոյեմբերի 29-ին Վանաձորի քաղաքապետարան առաջին հարկում հանդիսավորությամբ բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։