Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում 21.11.2016

Նոյեմբերի 21-ին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ Լոռու մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը;

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 21.11.2016

Նոյեմբերի 25-ին ժամը 11-ին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը:

Նախարարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին

Նախարարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին 17.11.2016

2016թ սեպտեմբերից մեկնարկեց Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման 15.5 միլիարդ ՀՀ դրամին համարժեք գումարի ֆինանսական ներդրումների ծավալով աննախադեպ ծրագիրը, որը համատեղ իրականացվելու է Եվրոպական ներդրումային ու Ասիական բանկերի ֆինանսավորմամբ և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: 33 համայնքների տարածքով անցնող ավտոմայրուղին շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին

Անվտանգ երթևեկությունը կապահովվի

Անվտանգ երթևեկությունը կապահովվի 17.11.2016

Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում Ձորագետ գյուղի միջնահատվածում գտնվող ավտոմոբիլային երկու թունելների փակման հետևանքով ընդհատվել է համայնքի երկու թաղամասերի միջև բնականոն հաղորդակցությունը, որի հետևանքով բնակչությունը, այլ հնարավորություն չունենալու պատճառով ստիպված է երթևեկել գործող երկաթուղագծի վրայով: Իրական վտանգ կա ինչպես գնացքների, այնպես էլ՝ հետիոտների երթևեկության համար:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 17.11.2016

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի տարածաշրջանների բնակիչների համար: Շուրջ յոթ տասնյակ բնակիչների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Ի գիտություն 16.11.2016

«Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման և բուժման աջակցման» հիմնադրամը ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոն» ՓԲԸ հետ միասին նոյեմբերի 18-ին, ժամը 12.30-ից Լոռու մարզում կիրականացնի հիվանդների բժշկախորհրդատվական անվճար ընդունելություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09