Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տնակային ավանների գույքագրում կկատարվի. անցկացվեց մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը

15.12.2018

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Լոռու մարզպետի կարգադրությամբ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ այսօր գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակը և հետագայում բնակապահովման խնդիրներն ուսումնասիրելու, դրանց լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ղեկավարում է մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, խմբում ընդգրկված են Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի քաղաքապետարաններից, «Ով, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, տնակային ավանների բնակիչներ:
Դեկտեմբերի 15-ին անցկացվեց այդ հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստին մասնակցում էին նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
Մարզպետը ողջունելով ներկաներին ասաց, որ հանձնաժողովի ամենաառաջնային խնդիրը Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ համայնքներւոմ տնակաիյն ավանների հստակ գույքագրումն է: Այդ նպատակով հատուկ ձևաթուղթ է մշակվել , որը հստակ լրացնելու արդյունքում հնարավոր կլինի ամբողջական պատկեր ստանալ: Դրանից հետո կկազմվի աշխատանքային գրաֆիկ և հստակ քայլեր կիրականացվեն: Ա. Ղուկասյանի հանձնարարությամբ աշխատանքները կսկսվեն արդեն երկուշաբթի օրվանից: Նա գույքագրման ավարտի ժամկետ սահմանեց հունվարի վերջը:
Լ. Ասլանյանը նշեց, որ գույքագրման համար մշակված ձևաթղթի լրացման արդյուքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել տնակների հասցեների, հասցեատերերի, բնակիչների թվի(չափահաս և անչափահաս), փաստացի բնակեցման, հաշվառման հասցեի, տնակում հայտնվելու պատճառների և ժամկետների ու այլնի վերաբերյալ, որից հետո հնարավոր կլինի պարզել, թե քանի ընտանիքի նկատմամբ պարտավորություն ունի պետությունը, համայնքը կամ առհասարակ՝ որևէ մեկը, որևէ պարտավություն չունի: Նշված տեղեկատվությունը ստուգեկու համար հարցումներ կիրականացվեն ինչպես կադաստրի ծառայություն, այնպես էլ այլ կառույցներ
Մարզպետի նույն կարգադրությամբ Վանաձոր, Ստեփանավանի և Սպիտակի համայնքների ղեկավարներին առաջարկվեց ստեղծել աշխատանքային խմբեր՝ ներգրավելով համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին և տնակային ավանների բնակիչների ներկայացուցիչներիու կատարված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն: Մարզպետը նշեց, որ կարգադրության կատարման հսկողությունն իրականացնելու է անձամբ:
-Աշխատանքներ պետք է տարվեն բոլոր համայնքներում միաժամանակ և համայնքերում ստեղծված աշխատանքային խմբերի գործողություններին կմասնակցեն նաև մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչները,-ասաց Ա. Ղուկասյանը:
Կարևորվեց նաև ավանների քարտեզագրման անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36